Տնտեսական

23.02.2015 10:33


Կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.78մլն. դրամ

Կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  3.78մլն. դրամ

2015 թվականի փետրվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.78մլն. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-20.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.16մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 286.71 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հզ. դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ երկու գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 198.21 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6,0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է 10,0կգ /55հատ/ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, իսկ Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 46 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 11գծամետր ձկնորսական ցանց:

Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ. դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նորմերի

խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մետ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ. դրամ վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ. դրամ վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հզ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.78մլն. դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը