Լրահոս

08.10.2009 11:47


Գալուստ Սահակյանի ձայնագրությունը պահպանվում է

Գալուստ Սահակյանի ձայնագրությունը պահպանվում է

Ընդամենը երկու օր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով սփյուռքի արձագանքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ՝ ասել էր, թե նրանք, ովքեր փորձում են դավաճանական արարք թույլ տալ, ցեղի տականքն են։

Ազգային ժողովի նույն խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե Գ. Սահակյանը հայ-թուրքական մերձեցման դեմ բողոքող սփյուռքահայերին տականքներ չի անվանել։

«Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 8-ի համարում լույս է տեսել մի հրապարակում, որտեղ նշված է, թե այդ հարցազրույցի ձայնագրությունը կա։

Ստորև ներկայացնում ենք սղագրությունից մի հատված, որը տպագրված է թերթում։

Գ. Սահակյան-Նժդեհը հայ հասարակությունը բաժանում էր 3 մասի՝ ցեղակրոններ, որոնք շատ քիչ են, որոնք ուղղորդում են ազգին, հայրենասերներ, որոնք սիրում են իրենց հայրենիքը, իրենց ընտանիքը, իրենց քույրերին, եղբայրներին, և նա մի հատված բաժանում էր որպես ցեղի տականք։ Մոլախոտը մեր ցեղից, մեր ազգից դեռևս չի վերացել։ Նրանք, ովքեր փորձում են դավաճանական արարք թույլ տալ, նրանք, կարծում եմ, ընդգրկված են հենց երրորդ խմբի մեջ։

Թղթակից- Դավաճան ասել են Սերժ Սարգսյանին, Ձեր ասածից ստացվում է, որ մոլախոտը նա՞ է։

Գ. Սահակյան-Ո՛չ, այդ ցեղի տականքը հենց բողոքողներն են, որոնք իրենց կոսմոպոլիտ բնավորությամբ փորձում են խաղեր կազմակերպել։

Ի դեպ, «7օր»-ի հետ զրույցում «Հայկական ժամանակ»-ի թղթակիցն ասել է, որ ձայնագրությունը պահպանվում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը