Լրահոս

08.10.2009 11:44


Հրանտ Մարգարյան. «Մենք չենք գնալու վատն ավելի վատով փոխարինելու ճանապարհով»

Այս պահին «Էրեբունի» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում, ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ, տեղի է ունենում «Նախաստորագրված արձանագրություններ և հայ-թուրքական   հարաբերություններ. Ազգային-պետական շահեր և մարտահրավերներ» խորագրով խորհրդաժողովը, որին ներկա են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ և այլոք։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն իր ելույթում ասել է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին։ Նա նաև նշել է, որ իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, և իրենք չեն գնալու վատն ավելի վատով փոխարինելու ճանապարհով։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը