Լրահոս

10.01.2011 10:21


Հայաստանից Իրան անցած ամերիկացի «լրտեսը» հոգեկան հիվա՞նդ է

Իրանի իշխանություններն ազատ են արձակել ԱՄՆ-ի օգտին լրտեսություն մեջ կասկածվող Հոլ Թալայանին։ Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իրանական «IRIB» հեռուստաալիքին, որն, իր հերթին, հղում է կատարել ԻԻՀ անվտանգության կառույցների բարձրաստիճան աղբյուրներից մեկին՝ ԱՄՆ քաղաքացի 34-ամյա հայուհին հատել է սահմանը հայ-իրանական Նորդուզ բնակավայրի մոտ գտնվող սահմանային անցակետով։ «IRIB»-ի հաղորդմամբ՝ նա չի ունեցել մուտքի անցագիր, և նրան արգելել են մտնել երկիր։ Սակայն, ինչպես հաղորդում է «FARS» գործակալությունը, Թալայանը ամենևին էլ լրտես չի եղել։ Գործակալության աղբյուրը ճշտել է , որ կինը ինքնակամ է հայտնել ատամում գտնվող «լրտեսական սարքի» մասին ու հանձնվել սահմանապահներին։

-Բայց հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ նա ունի հոգեկան խնդիրներ, և նրա՝ լրտեսություն անելու հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Նա արտաքսվել է երկրից այն բանից հետո, երբ Թալայանի մոտ հաստատվել է հոգեկան խնդիրների առկայությունը, - հայտարարել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Ամերիկուհու ձերբակալման մասին տեղեկատվությունը ի հայտ եկավ հունվարի 6-ին: Դրանից հետո այն հերքվեց իրանական Ալ Ալամ հեռուստաալիքով, սակայն իրանական Ֆարս գործակալությունն էլ հաղորդեց ձերբակալված ոմն Հոլ Թալայանի մասին:

Նշենք նաև, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայություը հայտարարություն էր տարածել, որում նշված է եղել, որ Հոլ Թալայան անունով ամերիկուհի Հայաստան մուտք չի գործել, հետեւաբար չէր կարող Հայաստանից անցնել Իրան:

Այս խորագրի վերջին նյութերը