Լրահոս

29.01.2011 12:41


«Judas Priest»-ը միտքը փոխել է ու չի ցրվի

«Judas Priest»-ը միտքը փոխել է ու չի ցրվի

«Judas Priest»-ը  չի ցրվելու այսպես կոչված «եզրափակիչ» շրջագայությունից հետո, որը նախատեսված է 2011թ.։ Այս մասին տեղեկությունը հայտնվել է խմբի պաշտոնական կայքում, ինչպես նաև կիթառահար Գլեն Թիփթոնի էջում։

«Epitaph» անունով շրջագայության մասին հայտարարվել էր 2010թ. հունվարի սկզբին։ Այդ ժամանակ նաև հայտարարվել էր, որ այն «Judas Priest»-ի պատմության մեջ բացառիկ կդառնա։ Հիմա էլ խմբի անդամները տեղեկացնում են, որ նոր նյութի վրա են աշխատում։ Բացի այդ, Թիփթոնը նաև ճշգրտում է, որ «Epitaph»-ը իսկապես կդառնա խմբի վերջին խոշոր շրջագայությունը։ Նրա ասածից ենթադրվում է, որ «Judas Priest»-ը երևի թե համերգներին ժամանակ առ ժամանակ եկույթ կունենա։

«Epitaph» շրջագայությունը կսկսվի հունիսի 7-ին՝ Նիդեռլանդների համերգից հետո։ Ներկա պահին հայտարարված է ևս տասնյոթ ելույթ, բոլորը եվրոպական երկրներում։ Ավելի ուշ խումբը նախատեսում է լրացուցիչ ժամկետներ հայտարարել։ «Judas Priest»-ի կայքում նշվում է, որ շրջագայության շրջանակում  խումբը նախատեսում է այցելել աշխարհի բոլոր խոշոր քաղաքները։

Այս խորագրի վերջին նյութերը