Հարցազրույց

20.02.2015 09:44


Մարկ Կալինին. «Մեր հարաբերությունները Հայաստանի՝ ԵՏՄ–ին միանալուց հետո խորանում են»

Մարկ Կալինին. «Մեր հարաբերությունները Հայաստանի՝ ԵՏՄ–ին միանալուց հետո խորանում են»

Հարցազրույց Երևանում Կրթության և գիտության ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք հայ–ռուսական ընթացիկ հարաբերությունները՝ հաշվի առնելով Գյումրիում կատարված ողբերգությունը:

–Մեր հարաբերությունները Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո խորանում են: Դա երևում է այն միջոցառումների ինտենսիվացումից, որոնք իրականացվում են ՀՀ տարածքում ռուսական կազմակերպությունների, ՌԴ տարածքում՝ հայկական կազմակերպությունների կողմից։ 2014–ին այստեղ կայացել է հինգ խոշոր միջազգային գիտակիրառական կոնֆերանս՝ ռուսաստանյան գիտնականների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, 100 ավելի մասնակից է ժամանել՝ ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, դոկտորներ, որոնք կարողացան երկար տարիների ընթացքում առաջին անգամ շփվել իրենց գործընկերների հետ նեղ մասնագիտական թեմատիկայով՝ սկսած կենսաբանությունից, հիդրոէկոլոգիայից, վերջացրած ճարտարապետությամբ և քիմիայով: Հույս ունենք, որ այդ համագործակցությունն ընդլայնվելու է: Ինչ վերաբերում է նմանատիպ պատահարներին, որոնք տեղի են ունեցել, ես չէի ցանկանա մեկնաբանել: Այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, արվել է պաշտոնական մակարդակով. համապատասխան հայտարարություններն արվել են՝ ՌԴ դեսպանատան ցավակցությունները, ՌԴ ԱԳՆ ցավակցությունը, մեր պետության ղեկավարը ցավակցություն է հայտնել: Ես միանում եմ բոլոր ցավակցություններին, որոնք արվել են. դա հայ ժողովրդի համար մեծ վիշտ ու ողբերգություն է:

–Հայաստանն արդեն պաշտոնապես ԵՏՄ-ի անդամ է. ինչպե՞ս կգնահատեք ՀՀ և ՌԴ միջև հարաբերություններն այս հարթությունում:

–Մեր պետությունները երկար ճանապարհ են անցել դեպի այդ չափազանց կարևոր քայլը: Մի շարք դրական տեղաշարժեր մենք կարող ենք դիտարկել արդեն հիմա. դա փոխադարձ հետաքրքրվածության ավելացումն է ոչ միայն պաշտոնատար անձանց, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Իհարկե, միջնաժամկետ հեռանկարում կարելի է ակնկալել տնտեսական ազդեցություն մեր առավել սերտ ինտեգրմամբ։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը