Լրահոս

07.10.2009 18:09


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացման գործում: Համոզված եմ, որ փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված մեր համատեղ բեղմնավոր աշխատանքը հետագայում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ի սրտե մաղթել Ձեզ քաջ առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»:

Այս խորագրի վերջին նյութերը