ԱՄՆ արտասահմանյան դուստր ձեռնարկությունները կարող են համագործակցել ՌԴ հետ
ԱՄՆ–ի՝ ՌԴ դեմ ուկրաինական իրավիճակի կապակցությամբ մտցրած պատժամիջոցներն արգելում են ամերիկյան գործարարներին համագործակցել ռուսական որոշ ընկերությունների և բանկերի հետ։ Միևնույն ժամանակ, սակայն, ամերիկյան ընկերությունների արտասահմանյան դուստր ձեռնարկությունները կարող են աշխատել ՌԴ իրենց գործընկերների հետ։
Այս մասին նախօրեին «ՏԱՍՍ»–ի թղթակցին ասել է ԱՄՆ ֆիննախի պաշտոնական ներկայացուցիչը։
Ամերիկյան խոշորագույն «Schlumberger» և «Baker Hughes» նավթասպասարկող ընկերությունների արտասահմանյան դուստր ձեռնարկությունները վերջերս մասնակցել են ռուսական Արկտիկայում նավթ արդյունահանելու նպատակով հումքի և որոշ ծառայությունների մատակարարման մրցույթին։
ԱՄՆ–ի՝ 2014թ. սեպտեմբերին մտցրած պատժամիջոցների համաձայն՝ ամերիկացիներին արգելված է նման նախագծերին մասնակցելը։
Պատժամիջոցները վերաբերում են ռուսական 5 էներգաընկերության՝ «Գազպրոմ», «Գազպրոմ նավթ», ԼՈՒԿՈՅԼ, «Սուրգունտնևթեգազ» և «Ռոսնևթ»։ Վերջիններին արգելված է հումք, ծառայություններ և արտադրական գործողություններ իրականացնել խորջրյա տարածքներում կամ արկտիկական և թերթաքարային շերտերում նավթ արդյունահանելու նպատակով։
ԱՄՆ ֆիննախի ներկայացուցչի խոսքերով, փաստորեն, այսուհետև վերջիններիս հետ նույնպես կարող են համագործակցել ամերիկյան արտասահմանյան դուստր ձեռնարկությունները։

7or.am