Լրահոս

29.01.2011 12:02


Թուրքիայի Վերահսկիչ պալատը կզբաղվի Դինքի սպանության գործով

Թուրքիայի Վերահսկիչ պալատը կզբաղվի Դինքի սպանության գործով

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել, որ նրա հրահանգով Պետական վերահսկիչ պալատը կզբաղվի «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով: Նախատեսվում է Դինքի ընտանիքի և շահագրգիռ այլ կողմերի աջակցությամբ ձեռք բերել նոր տեղեկություններ ու փաստաթղթեր, հետազոտել գործի առնչությամբ կատարված աշխատանքների իրավաչափությունը, ճշմարտացիությունն ու բավարար լինելը: Թուրքիայի Վերահսկիչ պալատը միայն հույժ կարևոր գործեր է քննության առնում։

Այս խորագրի վերջին նյութերը