Լրահոս

07.10.2009 16:30


Միքայել Հայրապետյան. «Եթե այնտեղ անկեղծ պետական շահը տեսնեինք, կմիանայինք, բայց չեմ տեսել այդ շահը»

Միքայել Հայրապետյան. «Եթե  այնտեղ անկեղծ պետական շահը տեսնեինք, կմիանայինք, բայց  չեմ տեսել այդ շահը»

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ միանշանակ դել է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին։

Նշենք, որ Պահպանողական կուսակցությունը ՀԱԿ անդամ է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս միանշանակ դեմ չի արտահայտվել այս արձանագրություններին և հայ–թուրքական ներկայիս գործընթացներին։

«7օր»-ը Միքայել Հայրապետյանից փորձել է ճշտել, որ եթե դեմ են այս արձանագրություններին, ապա ինչո՞ւ չեն միացել ՀՅԴ-ի նախաձեռնած հայ-թուրքական  նախաստորագրված արձանագրությունների դեմ հայտարարությանը, որի տակ 12 կուսակցություն է ստորագրել։

-Եթե այնտեղ անկեղծ պետական շահը տեսնեինք, կմիանայինք, բայց  չեմ տեսել այդ շահը, որովհետև այս հանգրվանին հասցրած քաղաքականության դարբիններից մեկն են, որ Քոչարյանի հետ նախապատրաստեցին և հասցրեցին այս օրվան։ Եվ երբ այսպես դեմ են դուրս գալիս, կամ խաղ եմ տեսնում, որից չեմ հասկանում, կամ պարզապես կեղծում են, խայտառակ ձևով են կեղծում,-ասել է Միքայել Հայրապետյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը