Հոկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Դոնի Ռոստով, որտեղ հանդիպել է Ռուսաստանի հայ համայնքի մոտ 250 ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանին դիմավորել է Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը:
Նախագահի հետ հանդիպմանը հրավիրված են եղել Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, մտավորականներ, գործարարներ և այլոք:
Բողոքի ակցիա Դոնի Ռոստովում տեղի չի ունեցել, սակայն մի շարք հայկական կազմակերպություններ, այդ թվում՝ «Ռուս - հայկական համագործակցություն» կազմակերպությունը, «Արարատ» միությունը և «Երկրամաս» թերթի խմբագրությունը, հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունները չստորագրելու կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին:
Դոնի Ռոստովում բողոքի ակցիա տեղի չի ունեցել