Էդուարդ Շարմազանով. «Գալուստ Սահակյանը Սփյուռքի մեր հայրենակիցներին տականք չի անվանել»
-Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի արտահայտած մտքին, նա Սփյուռքի մեր հայրենակիցներին տականք չի անվանել։ Ես խոսել եմ նրա հետ. միգուցե միտքը խեղաթյուրվել է։ Նա չէր կարող նման բան ասել։ Սփյուռքի մեր հայրենակիցները մեր քույրերն ու եղբայրներն են, իսկ ինչ վերաբերում է տականքին, խորհուրդ կտամ կարդալ «Ցեղը և տականքը» աշխատությունը, որտեղ նա հստակ ներկայացնում է, թե ով է տականքը,- Գալուստ Սահակյանի՝«Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը մեր ազգից դեռևս չի վերացել» արտահայտության վերաբերյալ ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Ո՞ւմ էին, ի վերջո, ուղղված այդ խոսքերը» լրագրողների հարցին նա պատասխանել է, որ դրանք ուղղված էին այն բոլոր մարդկանց, ովքեր ապազգային են և դավաճանության մեջ են մեղադրում նախագահ Սերժ Սարգսյանին։

7or.am