Հակոբ Ավետիքյան. «Ամեն ինչ ցույց է տալիս, որ ՀՅԴ–ն է գլխավոր կազմակերպիչն այս բոլորի»
Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագարությունների դեմ այս օրերին Սփյուռքում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը «Դե ֆակտո» ակումբում լրագրողներին ասել է.
-Ամեն ինչ ցույց է տալիս, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է գլխավոր կազմակերպիչն այս բոլորի։
Նրա խոսքերով՝ ՀՅԴ-ն այդ ակցիաները կազմակերպելու համար գումարներ է ծախսել, ավտոբուսներով մարդկանց է տեղափոխել և այլն։ Հ. Ավետիքյանը հավելել է նաև, որ ՀՅԴ-ն իր բողոքն արտահայտելու իրավունքն ունի, սակայն դրան «ծայրահեղ բնույթ տալը և Հայոց պետության ներկայացուցչին դրսում անտեղի վիրավորելն ու վարկաբեկելը թույլատրելի չէ», քանի որ դա կարող է նաև ազգի ջրբաժանի պատճառ դառնալ.
-Կարծում եմ, որ հատկապես Դաշնակցության Հայաստանի մարմինները, որոնք շատ ավելի պատասխանատու են նման հարցերում և շատ ավելի լայն են տեսնում մտահորիզոններով, պետք է մեծ դեր կատարեն, որպեսզի թույլ չտան խզման հետագա խորացում, որը վտանգավոր է մեր ժողովրդի համար։
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նաև օգտակար է համարում ՀՀ նախագահի համահայկական շրջագայությունը՝ այն անվանելով պատասխանատու պետական մարդու պահավածք։

7or.am