Լրահոս

07.10.2009 14:54


Վարդան Գրիգորյան. «Այդ հայտարարությունը բավականին հզոր, պատկառելի հայտարարություն էր»

Վարդան Գրիգորյան. «Այդ հայտարարությունը բավականին հզոր, պատկառելի հայտարարություն էր»

-Այդ հայտարարությունը բավականին հզոր, պատկառելի հայտարարություն էր, սակայն, երբ ուշադրություն ենք դարձնում հայտարարության վերջին հատվածին, այնտեղ շատ թույլ պահանջներ են ներկայացվում,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությանը։

-Իսկ նման քաղաքական իրավիճակում, երբ գերակա է ազգային շահը, երբ ազգը վտանգի մեջ է, և երբ խաղում են ազգային նյարդերի վրա, պահանջվում է իշխանությունների հրաժարականը,-ասել է ԺՈՒԿ փոխնախագահը՝ շարունակելով,- չգիտեմ, թուլամորթության, թե քաղաքական անհեռատեսության արդյունք է այդ կուսակցությունների անհամարձակությունը՝ հրաժարականի պահանջները դնելու։ Մեր կուսակցությունն ի սկզբանե որդեգրել է քաղաքականություն, որով պահանջում է ոչ միայն կառավարության, այլև նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի  հրաժարականը։ Այդ է հիմնական պատճառը, որ մեր կուսակցությունը չի միացել այդ հայտարարությանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը