ՄԱԿ-ի ամբիոնից տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկելու մասին հայտարարություն անելուց հինգ ամիս հետո միայն Սերժ Սարգսյանը որոշել է կատարել «խոստումը»:
Այսօր Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ԱԺ նախագահին ու տեղեկացրել 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ իր ընդունած որոշման մասին:
Ավաղ, Սարգսյանի թաքուն փայփայած երազանքը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու մասին այլեւս չի իրականանա (թեպետ, ո՞վ գիտե):
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է նկատել, որ սա «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանի՝ արտաքին ճակատում ծավալած գործընթացների շարքում երկրորդ տապալումն է: Առաջինը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարումն էր, որի շուրջ Հայաստանը բանակցում էր երեքուկես տարի, սակայն, ինչպես հայտնի է, վերջին պահին Սերժ Սարգսյանը որոշեց գնալ միանգամայն հակառակ ուղղությամբ եւ միանձնյա որոշմամբ Հայաստանը մտցրեց Մաքսային միություն, այժմ՝ ԵՏՄ:
Մի խոսքով, մի գործընթացի վրա վատնեց երեքուկես տարի, իսկ «ֆուտբոլային» դիվանագիտության վրա էլ վատնեց վեց տարի՝ մոռանալով կամ անտեսելով ներքին խնդիրները:
Ի դեպ, ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանը խոսեց միայն մեկ նախապայմանի մասին, որը առաջադրել էր թուրքական կողմը՝ նշելով, որ Թուրքիայի ուզածը Արցախը Ադրբեջանին հանձնելն է, եւ հրապարակեց հնարավոր որոշումը. «Ահանմանպայմաններումէ, որայսօրպաշտոնականԵրևանըլրջորենքննարկումէհայ-թուրքականարձանագրություններըխորհրդարանիցհետկանչելուհարցը»:
ՄԱԿ-ից հետո բոլորը սպասում էին հարցի շուրջ քննարկումների, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Եվ ահա, Սերժ Սարգսյանը դարձյալ միանձնյա որում է կայացրել ԱԺ-ից արձանագրությունները հետ կանչելու մասին:
Շատերը կարծում էին, թե Սարգսյանն իր այս որոշումը կհրապարակի ապրիլին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Սակայն «անակնկալ» մատուցեց բոլորիս՝ դա անելով հիմա:
Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմ հայտարարելուց հետո գուցե Սարգսյանն իր այս որոշմամբ փորձում է լիցքաթափե՞լ ներքաղաքական գերլարված իրավիճակը:
ՀՀԿ խորհրդի խայտառակ նիստից եւ Ծառուկյանի դեմ իր նսեմ ելույթից հետո հայտնի է, թե որքան է շիկացել իրավիճակը՝ բազմապատկելով ժողովրդի ատելությունը գործող իշխանությունների նկատմամբ: Հնարավոր է՝ Սարգսյանն իր իսկ «ձեռամբ» ստեղծած այս նողկալի ու գաղջ մթնոլորտը ցրելու կամ մեղմելու նպատակով է ասպարեզ նետել հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին սեփական որոշումը՝ մի քիչ «շահեկան» լույսի ներքո հայտնվելու մղումով:
Շատ հնարավոր է: Այլապես, ինչո՞ւ հանկարծ հիշեց այդ թեման, որի շուրջ խոսակցությունները վաղուց մարել էին:
Սակայն, խնդիրն այն է, որ Սարգսյանը դարձյալ լռում է այդ արձանագրություններից ՀՀ-ի ստորագրությունը հետ կանչելու մասին:
ԱԺ-ից տխրահռչակ արձանագրությունները հետ կանչելը առանձնապես «խիզախ» քայլ չէ, քանի որ ՀՀ-ի ստորագրությունը մնում է դրանց տակ: Սա ընդամենը «հայրենասիրական» թամաշա անելու և քաղաքական օրակարգը կեղծ հարցով լցնելու անհաջող փորձ է։
Հայտնի չէ, թե Թուրքիան ու Էրդողանն էլի քանի արհամարհական ժեստեր ու քայլեր կանեն ընդդեմ Հայաստանի, որ Սարգսյանը վերջապես որոշի այդ հակահայկական արձանագրություններից հետ կանչել ՀՀ-ի ստորագրությունը: Դա էլ երևի մյուս ներքաղաքական լարման ժամանակ կանի, եթե, իհարկե, հասցնի։
«Հայրենասիրական» թամաշայի փորձ
ՄԱԿ-ի ամբիոնից տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկելու մասին հայտարարություն անելուց հինգ ամիս հետո միայն Սերժ Սարգսյանը որոշել է կատարել «խոստումը»:
Այսօր Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ԱԺ նախագահին ու տեղեկացրել 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ իր ընդունած որոշման մասին:
Ավաղ, Սարգսյանի թաքուն փայփայած երազանքը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու մասին այլեւս չի իրականանա (թեպետ, ո՞վ գիտե):
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է նկատել, որ սա «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանի՝ արտաքին ճակատում ծավալած գործընթացների շարքում երկրորդ տապալումն է: Առաջինը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարումն էր, որի շուրջ Հայաստանը բանակցում էր երեքուկես տարի, սակայն, ինչպես հայտնի է, վերջին պահին Սերժ Սարգսյանը որոշեց գնալ միանգամայն հակառակ ուղղությամբ եւ միանձնյա որոշմամբ Հայաստանը մտցրեց Մաքսային միություն, այժմ՝ ԵՏՄ:
Մի խոսքով, մի գործընթացի վրա վատնեց երեքուկես տարի, իսկ «ֆուտբոլային» դիվանագիտության վրա էլ վատնեց վեց տարի՝ մոռանալով կամ անտեսելով ներքին խնդիրները:
Ի դեպ, ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանը խոսեց միայն մեկ նախապայմանի մասին, որը առաջադրել էր թուրքական կողմը՝ նշելով, որ Թուրքիայի ուզածը Արցախը Ադրբեջանին հանձնելն է, եւ հրապարակեց հնարավոր որոշումը. «Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:
ՄԱԿ-ից հետո բոլորը սպասում էին հարցի շուրջ քննարկումների, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Եվ ահա, Սերժ Սարգսյանը դարձյալ միանձնյա որում է կայացրել ԱԺ-ից արձանագրությունները հետ կանչելու մասին:
Շատերը կարծում էին, թե Սարգսյանն իր այս որոշումը կհրապարակի ապրիլին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Սակայն «անակնկալ» մատուցեց բոլորիս՝ դա անելով հիմա:
Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմ հայտարարելուց հետո գուցե Սարգսյանն իր այս որոշմամբ փորձում է լիցքաթափե՞լ ներքաղաքական գերլարված իրավիճակը:
ՀՀԿ խորհրդի խայտառակ նիստից եւ Ծառուկյանի դեմ իր նսեմ ելույթից հետո հայտնի է, թե որքան է շիկացել իրավիճակը՝ բազմապատկելով ժողովրդի ատելությունը գործող իշխանությունների նկատմամբ: Հնարավոր է՝ Սարգսյանն իր իսկ «ձեռամբ» ստեղծած այս նողկալի ու գաղջ մթնոլորտը ցրելու կամ մեղմելու նպատակով է ասպարեզ նետել հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին սեփական որոշումը՝ մի քիչ «շահեկան» լույսի ներքո հայտնվելու մղումով:
Շատ հնարավոր է: Այլապես, ինչո՞ւ հանկարծ հիշեց այդ թեման, որի շուրջ խոսակցությունները վաղուց մարել էին:
Սակայն, խնդիրն այն է, որ Սարգսյանը դարձյալ լռում է այդ արձանագրություններից ՀՀ-ի ստորագրությունը հետ կանչելու մասին:
ԱԺ-ից տխրահռչակ արձանագրությունները հետ կանչելը առանձնապես «խիզախ» քայլ չէ, քանի որ ՀՀ-ի ստորագրությունը մնում է դրանց տակ: Սա ընդամենը «հայրենասիրական» թամաշա անելու և քաղաքական օրակարգը կեղծ հարցով լցնելու անհաջող փորձ է։
Հայտնի չէ, թե Թուրքիան ու Էրդողանն էլի քանի արհամարհական ժեստեր ու քայլեր կանեն ընդդեմ Հայաստանի, որ Սարգսյանը վերջապես որոշի այդ հակահայկական արձանագրություններից հետ կանչել ՀՀ-ի ստորագրությունը: Դա էլ երևի մյուս ներքաղաքական լարման ժամանակ կանի, եթե, իհարկե, հասցնի։
Կիմա Եղիազարյան