Մեկնաբանություն

16.02.2015 17:08


Կենտրոնացե՛ք իրական գործընթացների վրա

Կենտրոնացե՛ք իրական գործընթացների վրա

Իրականում Արագած Ախոյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալը կանխատեսելի էր: Ախոյաններ, հնարավոր է, կրկին լինեն կամ էլ չլինեն, բայց արդեն էական չէ։ Օրինչափ է, և սա բոլորս գիտենք: Շատ ավելի վատ վիճակում է իշխանությունը` իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում` Բաղրամյան 26-ից սնվող հաճախորդներն ու լրատվադաշտը: Սա ևս բոլորս գիտենք: Բայց լարված իրավիճակում սեփական թիմից հեռանալու ցանկացած որոշում աշխատելու է ընդդիմության օգտին: Եվ ճիշտ հակառակը` իշխանության վերահսկողության տակից դուրս գալու յուրաքանչյուր քայլ (անկախ անձից ու նրա զբաղեցրած պաշտոնից) հարվածելու է իշխանությանը: Ստեղծված իրավիճակում չեն բացառվում նաև ՀՀԿ-ին ցտեսություն ասելու տարբերակները: Առավել ևս, որ ՀՀԿ վերնախավն այս հարցում հարուստ փորձ ունի:

Բայց այս ամենը միայն փաստն արձանագրելու տիրույթից են, որոնք իրական քաղաքական գործընթացների վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ այնքանով, որքանով: Իսկ դրանք այսօր մտել են որակապես նոր փուլ:

Բացառապես ոչ մի դերակատարում չունեցող անձանց անհատական որոշումները ոչ մի նշանակություն չունեն: Կենտրոնացե՛ք իրական գործընթացների վրա, իսկ ցանկության դեպքում` դրանց մասնակիցը դարձեք:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը