Տ. Ուրիխանյանը՝ ԲՀԿ–ից Արագած Ախոյանի դուրս գալու մասին
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ
–Քիչ առաջ Արագած Ախոյանն է հայտարարություն տարածել ԲՀԿ–ից դուրս գալու մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս արարքը։
–Շատ սխալ է, ճիշտ չէ խստիվ։ Ուզում եմ ասել նաև՝ ես չէ, որ պիտի գնահատական տամ. քաղաքական գործունեության ամենաիրական գնահատականը տվողը հանրությունն է։
–Սա իշխանությունների «աշխատանքի՞» արդյունքն է։ Եվ, ընդհանրապես, այսպիսի մեթոդներով կարո՞ղ են թուլացնել ԲՀԿ–ն։
–Ի սեր Աստծո, ԲՀԿ–ն այսօր ոչ միայն հարյուր հազարավոր մարդիկ են, այլև ՀՀ բոլոր մոբիլիզացված քաղաքացիները։ Իսկ իշխանության «աշխատանքի» արդյունքն է, թե ոչ, ինձ առանձնապես չի հետաքրքրում. ինձ համար բարոյական կանոններն առհասարակ բոլոր հարթություններում մեկ են, միատիպ են և տրանսֆորմացիայի չենթարկվող, և նման քայլերը չեմ կարողանում հասկանալ։ Սա իմ անձնական դիտարկումն է։
–Սա կարելի՞ է համարել որպես դավաճանություն։
–Ես ոչ մի որակում չեմ տալու։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործընթացների վերաբերյալ իր կամ որևէ այլ գործչի դատողություններին, ապա շատ կարևոր է քաղաքական հեռատեսությունը չփոխարինել քաղաքական կարճատեսությամբ։
–Արագած Ախոյանը նաև հայտարարել է, որ ԲՀԿ–ն է տանում ներքաղաքականակնհայտառճակատման։ Բայց արդյոք իշխանությո՞ւնն իր գործողություններով չի հանգեցնում առճակատման։
–Որևէ առճակատում չկա, չի էլ եղել, եթե նա նկատի ունի երկրում ցնցումները։ Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ եթե ժողովրդական ալիքը փոփոխություն իրականացնի երկրում, ապա ես չեմ կարծում, որ որևէ ուժ ունակ կլինի դիմագրավելու, հետևաբար՝ առճակատում կամ ցնցում առաջացնելու։
Տ. Ուրիխանյանը՝ ԲՀԿ–ից Արագած Ախոյանի դուրս գալու մասին
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ
–Քիչ առաջ Արագած Ախոյանն է հայտարարություն տարածել ԲՀԿ–ից դուրս գալու մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս արարքը։
–Շատ սխալ է, ճիշտ չէ խստիվ։ Ուզում եմ ասել նաև՝ ես չէ, որ պիտի գնահատական տամ. քաղաքական գործունեության ամենաիրական գնահատականը տվողը հանրությունն է։
–Սա իշխանությունների «աշխատանքի՞» արդյունքն է։ Եվ, ընդհանրապես, այսպիսի մեթոդներով կարո՞ղ են թուլացնել ԲՀԿ–ն։
–Ի սեր Աստծո, ԲՀԿ–ն այսօր ոչ միայն հարյուր հազարավոր մարդիկ են, այլև ՀՀ բոլոր մոբիլիզացված քաղաքացիները։ Իսկ իշխանության «աշխատանքի» արդյունքն է, թե ոչ, ինձ առանձնապես չի հետաքրքրում. ինձ համար բարոյական կանոններն առհասարակ բոլոր հարթություններում մեկ են, միատիպ են և տրանսֆորմացիայի չենթարկվող, և նման քայլերը չեմ կարողանում հասկանալ։ Սա իմ անձնական դիտարկումն է։
–Սա կարելի՞ է համարել որպես դավաճանություն։
–Ես ոչ մի որակում չեմ տալու։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործընթացների վերաբերյալ իր կամ որևէ այլ գործչի դատողություններին, ապա շատ կարևոր է քաղաքական հեռատեսությունը չփոխարինել քաղաքական կարճատեսությամբ։
–Արագած Ախոյանը նաև հայտարարել է, որ ԲՀԿ–ն է տանում ներքաղաքական ակնհայտ առճակատման։ Բայց արդյոք իշխանությո՞ւնն իր գործողություններով չի հանգեցնում առճակատման։
–Որևէ առճակատում չկա, չի էլ եղել, եթե նա նկատի ունի երկրում ցնցումները։ Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ եթե ժողովրդական ալիքը փոփոխություն իրականացնի երկրում, ապա ես չեմ կարծում, որ որևէ ուժ ունակ կլինի դիմագրավելու, հետևաբար՝ առճակատում կամ ցնցում առաջացնելու։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը