Լրահոս

07.10.2009 12:42


Վաշինգտոնն արդյունավետություն է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Trend News-ին ասել է, որ Վաշինգտոնն արդյունավետություն է ակնկալում հոկտեմբերի 8-ին Քիշնևում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից։ «Մենք հույս ունենք, որ վերջին շրջանում Հայսատնի և Ադրբեջանի նախագահների միջև նախանշվող բանակցային գործընթացը Մոլդովայում կբերի զգալի արդյունքների»,-ասել է Գորդոնը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը կանի հնարավորինը օգնելու հասնել այդ նպատակաին։ «Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։ Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի անվտանգության և հակամարտության լուծման հարցում։ Կարծում եմ՝ կարգավորումը հնարավոր է, և ԱՄՆ-ը պատարաստ է դրանում ցուցաբերել իր աջակցությունը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Այս խորագրի վերջին նյութերը