Լրահոս

07.10.2009 12:40


Բեյրութում ավարտվեց Սերժ Սարգսյանի այցելությունների շարքը

Բեյրութում ավարտվեց Սերժ Սարգսյանի այցելությունների շարքը

Լիբանանում գործող «Ազդակ» օրաթերթի հաղորդմամբ՝ Բեյրութում նախագահ Սերժ Սարգսյանին բողոքի ակցիայով ու մերժողական պաստառներով են ընդունել։ Երեքշաբթի կեսօրից գործադուլի դիմած լիբանանահայությունը,  ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության եւ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության շուրջ հարյուր անդամների հետ, նախագահին դիմավորել են նախ Բեյրութի օդանավակայանում, ապա ցույցը շարունակվել է «Հապթուր» պանդոկի մոտ, որտեղ նախագահը հադիպել էր Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։

Երեկոյան՝ մոտավորապես ժամը 7-ին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը ցուցարարներին՝ բողոքի ակցիան վերջ տալու կոչով է դիմել։ Ապա ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Ավո Կիտանյանը մոտեցել է ցուցարարներին և պատմել, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ինչ-ինչ կեցվածք են ընդունել ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեն։ Ապա Ավո Կիտանյանը կոչ է արել ցուցարարներին խաղաղությամբ հեռանալ և հետագա զարգացումներին ծանոթանալ Սփյուռքի հայկական պարբերականների նորություններից։

Այս խորագրի վերջին նյութերը