Տնտեսական

14.02.2015 11:33


Թուրքիային դեռ չի հաջողվում ռուսական գազի համար զեղչ ստանալ

Թուրքիային դեռ չի հաջողվում ռուսական գազի համար զեղչ ստանալ

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ Անկարան և Մոսկվան այդպես էլ չեն լուծել ՌԴ–ից Թուրքիա մատակարարվող գազի զեղչի հարցը։ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ Անկարան մտադիր է 15%–ի զեղչ ստանալ։

«Trend»–ի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է 30 մլրդ խմ ռուսական գազի մատակարարում Թուրքիա՝ նախորդ տարվա 26.7 մլրդ–ի փոխարեն։ Այս տարվա հունվարից, տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ, ռուսական գազի 1000 խմ–ն մասնավոր ընկերություններին կարժենա 390 դոլար՝ նախկին 322 դոլարի փոխարեն։

Թուրքական պետական խողովակաշարային «Botas» ընկերությանն էլ 1000 խմ գազը կարժենա 415 դոլար, որը չի բխում Անկարայի շահերից։ Թուրքական իշխանություններն արդեն հայտարարել են, որ ռուսական գազի գինը վնասում է պետբյուջեին։ Չի բացառվում, որ այդ հարցով Թուրքիան դիմի Միջազգային միջնորդական դատարան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը