Լրահոս

07.10.2009 11:46


Գառնիկ Մարգարյան. «Ես կոնգրեսում ասել եմ, որ իրենց դիրքորոշմանը համաձայն չեմ, սակայն…»

Գառնիկ Մարգարյան. «Ես կոնգրեսում ասել եմ, որ իրենց դիրքորոշմանը համաձայն չեմ, սակայն…»

Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Գերագույն Մարմնի նախաձեռնությամբ մի շարք կուսակցություններ ստորագրել են համատեղ հայտարարություն ընդդեմ հայ-թուրքական  նախաստորագրված արձանագրությունների Համագործակցության գլխավոր նպատակը արձանագրությունների ստորագրման կասեցումն էր։

Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյնը նշել էր, որ ՀԱԿ-ի որոշ կուսակցությունների հետ խոսել են, սակայն նրանք մտահոգություններ հայտնելով հանդերձ ինչ-ինչ քաղաքական ինչ-որ խնդիրներից ենելով, այս կամ այն պատճառաբանությամբ չեն միացել այս հայտարարությանը։ «Սա իշխանափոխության խնդիր չէ՛, աթոռակռվի հարց չէ՛: Մեր ապագայի, մեր սերունդների խնդիրն է: Այս գիտակցությունն է և այս մտահոգությունն է, որ բլորիս միավորել է»,- ասել է Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ այն կուսակցությունները, որոնք մշտապես դեմ են արտահայտվել արձանագրություններին, նշել են, որ դրանց ստորագրումը կասեցնելու համար ժողովրդական համախմբում է հարկավոր։

Թե ինչո՞ւ քաղաքական այդ ուժերը չեն միացել հոկտեմբերի 6-ի վերոնշյալ հայտարարությանը, «7օր»-ը փորձել է պարզաբանել «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանից։

-Վերջերս ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ասում էր ժողովրդին համախմբենք, կանգնենք նախագահի թիկունքին։ Ինչպես կարելի է նման կուսակցության հետ, ոչ լեգիտիմ նախագահի, ով իրագործել է մարտի 1, կողքին կանգնել։ Ինչու՞ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը չմիացավ Կոնգրեսին։ Ո՞ւր էին այդ 12 կուսակցությունները մարտի 1-ի ժամանակ։ Ես այստեղ արհեստական միտում եմ տեսնում, դրա համար էլ չենք միանում։

«Այնուամենայնիվ կողմ դնելով բոլոր այլ հարցերը, հաշվի առնելով, որ թե՛ Ձեր, թե՛ այդ 12 կուսակցությունների նպատակը մեկն է՝ կասեցնել ստորագրումը՝ ի՞նչն է խանգարել Ձեզ միանալ նախաձեռնությանը» հարցադրմանը, կրկին անդրադառնալով մարտիմեկյան դեպքերին և իշխանության ոչ լեգիտիմ լինելուն, Գառնիկ Մարգարյանն ասել է.

-Այդ 12-ի կողմին մենք չենք պատրաստվում շարժվել։ Ես կոնգրեսում ասել եմ, որ իրենց դիրքորոշմանը համաձայն չեմ, սակայն այստեղ կոմպլեքս հարցեր կան։ Քանի դեռ այս ռեժիմն է, ինչի՞ մասին է խոսքը։  

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը