Մինսկի բանակցությունները հնարավոր է՝ շարունակվեն Աստանայում
«ՏԱՍՍ»–ը, Ղազախստանի նախագահի լրատվական ծառայությանը հղումով, գրում է, որ նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «նորմանդական քառյակի» բանակցություններն Աստանայում շարունակելու հնարավորության հարցը:
Բանակցություններն Աստանայում շարունակելը Գերմանիայի նախաձեռնությունն է:
Մինչ այդ՝ փետրվարի 20-ին,Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհանդիպեն Փարիզում Ուկրաինայի հակամարտության կարգավորման խնդրով։
Հիշեցնենք՝ «նորմանդական քառյակի»՝ Մինսկում շուրջ 15 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ի կեսգիշերից սկսած՝ դադարեցնել կրակը Դոնբասում, ինչպես նաև դուրս բերել ծանր զինտեխնիկան:
Մինսկի բանակցությունները հնարավոր է՝ շարունակվեն Աստանայում
«ՏԱՍՍ»–ը, Ղազախստանի նախագահի լրատվական ծառայությանը հղումով, գրում է, որ նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «նորմանդական քառյակի» բանակցություններն Աստանայում շարունակելու հնարավորության հարցը:
Բանակցություններն Աստանայում շարունակելը Գերմանիայի նախաձեռնությունն է:
Մինչ այդ՝ փետրվարի 20-ին, Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհանդիպեն Փարիզում Ուկրաինայի հակամարտության կարգավորման խնդրով։

7or.am