Քաղաքակիրթ աշխարհում նախագահի ինստիտուտը ենթադրում է արբիտրի կարգավիճակ:
Մինչդեռ, Սերժ Սարգսյանն այդ ինստիտուտը վերածել է քաղաքական հակառակորդների նկատմամբ վենդետա իրականացնող գործիքի:
Գառան մորթի հագած գայլի կերպարանքը հնարավոր չէ երկար թաքցնել:
Սարգսյանից «հանդուժող», «բարի», «այլակարծությունն ընդունող» գործչի կերպար կերտելու ճիգերը անպտուղ էին ի սկզբանե, ու հիմա կրկին բացահայտվեց նրա իրական դեմքը:
Հանրությանը քիչ է ասել, թե ապշեցրել է Գագիկ Ծառուկյանի դեմ ՀՀԿ առաջնորդի բոլշեւիկյան ոճով հարձակումը: Ճիշտ իր՝ «Վերջի բոլշեւիկ» անվանը հավատարիմ ոճով: Այն է՝ ոխով, չարամտությամբ, թունալի սպառնալիքներով, անձնական վիրավորանքներով հագեցած մի ելույթով:
Քաղաքական հակառակորդի դեմ նման ագրեսիվ տոնով ու «բեսեդկայի մակարդակի» բառապաշարով խոսելու «խիզախումը» որեւէ աղերս չի կարող ունենալ երկրի ղեկավարի կարգավիճակի հետ:
Այդ ոտե՞ղ է լսված, ո՞ր օրենքով է սահմանված, որ երկրի ղեկավարն է որոշում, թե ով պետք է զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ: Ժողովրդավարության, բազմակուսակցական համակարգի մասին Սերժ Սարգսյանի պատկերացումները քարանձավային են: Փաստորեն: Դրա համար էլ Սահմանադրություն է ուզում փոխել՝ համապատասխանեցնելով իր այդ քարանձավային պատկերացումներին:
Ի դեպ, տարիներ առաջ Սարգսյանը խոսում էր «չհասկացվածության պատը» քանդելու մասին, սակայն այսօր հենց ինքն է բոլշեւիկյան գործելաոճով ավելի հաստ պատ շարում իշխանության եւ ժողովրդի միջեւ: Եվ այդ հաստ պատը «Վերջի բոլշեւիկը» շարում ու ավելի է բարձրացնում «հավատարիմ» զինակիցների օգնությամբ, որոնց արդեն երկու օր է՝ ազատել է դնչկալներից ու «քսի է տվել» Ծառուկյանի վրա:
Պարոնա՛յք, ձեր շուրջը նայեք, հիացե՛ք ձեր շրջապատով, որտեղ վխտում են անհաշիվ թերուսներ, մականունավոր հանցագործներ, «գիտության դոկտոր» մարդասպաններ, հարկերից խուսափող «ուսյալ-կրթյալներ» ու իրենց «գալիվուդյան աստղ» չհամարող «փայ մտնողներ»:
Սարգսյանի ելույթը լսելուց հետո առաջին հերթին սա՛ է նկատում ժողովուրդը:
Անգամ անբիծ կենսագրություն, անառարկելի հեղինակություն եւ ակադեմիական գիտելիքներ ունեցող անձն իրեն թույլ չի տա այդ կերպ արտահայտվել իր հակառակորդի մասին:
Ավելորդ է ասել, որ Սարգսյանը վերոնշյալ չափանիշներին ոչ միայն չի համապատասխանում, այլեւ դրանց կրողը չի եղել երբեք:
Վարկանիշը գրեթե զրոյական է, իսկ մտավոր «բագաժը» հայտնի է տարիներ շարունակ համացանցում տարածված տեսանյութերից (Թարս բուսած խիյարից մինչեւ «իյա՜, իրո՞ք»-ը):
Ակնհայտ է, որ Ծառուկյանի դեմ Սարգսյանի ելույթից ուղղակի վենդետայի (քանի որ այդ ելույթը դժվար է քաղաքական ելույթ համարել, դրա համար չենք ասում՝ «քաղաքական վենդետա») հոտ է փչում: Եվ որքան էլ զավեշտական է, այն կոչվում է «ծրագրային»:
Իրականում՝ ծրագրված վենդետա՝ պաշտոնից ու մանդատից զրկելու, ինչպես նաև՝ ունեզրկելու սպառնալիքներով:
Ինչ խոսք, ճիշտ վարվեց Գագիկ Ծառուկյանը, որ չիջավ այդ մակարդակին, եւ Սարգսյանին հակադարձեց հավասարակշռված, անձնական վիրավորանքներից զերծ, քաղաքական բովանդակությամբ ելույթով:
Այո՛, եթե դու իշխող քաղաքական ուժի ղեկավար ես, եւ, այո՛, եթե դու հայտնվել ես պետության ղեկին, ավելին՝ պետությունից ու հայրենիքից ես խոսում, ապա նախ գնահատիր ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը: Սա՛ էր Գագիկ Ծառուկյանի ելույթի մեխը:
Իսկապես, այդ ե՞րբ է Սերժ Սարգսյանը հանդգնություն ունեցել հրապարակավ պատասխանելու հետեւյալ հարցերին՝
ինչո՞ւ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ՝ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները, ինչո՞ւ է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել, ինչո՞ւ է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից, ինչո՞ւ է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ, ինչո՞ւ են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը, և ինչո՞ւ են մարդիկ տոկոսների տակ մնացել, ինչո՞ւ է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն, ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին, ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին, ինչո՞ւ է ԵԽԽՎ–ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին, ինչո՞ւ «Նաիրիտ» գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել են, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում եւ այլն:
Նման խայտառակ իրավիճակում ի՞նչ է մնում անել, եթե ոչ հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը: Ինչը ժողովրդի միակ ցանկությունն ու պահանջն է, որն էլ խոստացավ կատարել ԲՀԿ առաջնորդը.
«Այսիշխանությունըանհապաղպետքէհեռացվի, ևմենքպետքէփակենքմերպատմությանանփառունակևամոթալիայսէջը։Հայաստանըպետքէմաքրելգաղջմթնոլորտից: Մերխոսքըգործէ։ԻմկյանքիամենամեծգործնայժմեսհամարումեմչարիքիիշխանությունիցՀայաստաննազատելը։Բոլորիսհաղթանակեմմաղթում»,-ԲՀԿ քաղխորհրդի նիստում հնչեցրած իր ելույթն այսպես ավարտեց Գագիկ Ծառուկյանը:
Ծրագրված վենդետայի դիմում են վախկոտները

«Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից: Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում»,-ԲՀԿ քաղխորհրդի նիստում հնչեցրած իր ելույթն այսպես ավարտեց Գագիկ Ծառուկյանը:
Կիմա Եղիազարյան