Լրահոս

07.10.2009 11:41


Ինչո՞ւ ՍԴՀԿ–ն չի միացել ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարությանը

Ինչո՞ւ ՍԴՀԿ–ն չի միացել ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարությանը

«Սոցիալ դեմկրատ հնչակյան կուսակցության» ներկայացուցիչ Վահան Շիրխանյանից «7օր»-ը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ-ն չմիացավ հայ-թուրքական  նախաստորագրված արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարությանը։

-Մենք գտնում ենք, որ Հայաստանն այսօր Թուրքիայի հետ որևէ բանակցություն չպետք է վարի ո՛չ միայն ՀՀ-ի անունից, ո՛չ նաև հայության, որովհետև Թուրքիան պարտավոր է նախ ճանաչել Ցեղասպանությունը, այնուհետև նոր բանակցություններ տարվեն քաղաքական, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու շուրջ,- նշել է Վ. Շիրխանյանը,- եթե հայտարարությունն ուշադիր կարդում ենք, ասվում է, որ արձանագրություններն այս տեսքով ընդունելի չեն։ Չի ասվում, որ այսօր Հայաստանը Թուրքիայի հետ բանակցելու ոչնչ չունի, քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչել։

Հայ ազգային կոնգրեսը բազմիցս է նշել համազգային կոնսոլիդացիայի մասին։ ՍԴՀԿ ներկայացուցչից հետաքրքրվել ենք, թե, ի վերջո, ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարությանը միանալը այդպիսի կոնսոլիդացիայի ձև չէ՞ր կարող դառնալ։

-Դաշնակցականների քայլը չեմ ասում, որ այսօր պահանջված չէ. այսօր իսկապես ամբողջ հայությունը դեմ է այդ արձանագրություններին։ Բայց կոնսոլիդացիան պետք է գնա ավելի սկզբունքային խմդրի շուրջ՝ ընդհանրապես մեզ պե՞տք է այդ սահմանը,- պատասխանել է Վ. Շիրխանյանը՝ հավելելով, որ մոտ օրերս քաղաքական դաշտում համազգային նման կոնսոլիդացիայի մասին նորություններ կարող են լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը