Գ. Իսագուլյան. «Իշխանությունների հայտարարած պատերազմն ուղղված է ողջ հայությանը»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳառնիկԻսագուլյանիհետ
–Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ելույթով է հանդես եկել. ինչպե՞ս կմեկնաբանեք այն։
–Առաջինը՝ երբ ինձ զանգահարեցին և տեղյակ պահեցին ելույթի վերաբերյալ, ինձ թվաց, թե կատակ են անում, ինչ–որ բան այնպես չեն ներկայացնում, ինչպես իրականում կա։ Հետագայում, երբ ես արդեն լսեցի Հանրապետական կուսակցության տարբեր կարկառուն ներկայացուցիչների ելույթները հեռուստատեսությամբ, դարձյալ մտածում էի, որ ինչ–որ սադրանք կա հանրապետության նախագահի դեմ։ Այսօր առավոտյան էլ, երբ հեռուստատեսությամբ տեսա ելույթը, նորից չեմ ուզում հավատալ, որ ինքն է եղել, և այն, ինչ ասվել է, ասվել է հանրապետության նախագահի կողմից, որովհետև անհասկանալի է, որ հանրապետության նախագահն ուղղակի փողոցային ասեկոսեների հիման վրա որոշում է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել ու մարդկանց հանձնարարություններ տալ այդ ասեկոսեների վերաբերյալ։ Սա՝ առաջին։
Երկրորդ՝ հանրապետության նախագահն արդեն ինքն է որոշում՝ ինչ չափորոշիչներ պետք է ունենա քաղաքական գործիչը, և ով իրավունք ունի քաղաքական դաշտում մնալու, ով՝ ոչ։ Սրանք զավեշտալի և անհասկանալի երևույթներ են, որովհետև որևէ բռնապետության պարագայում նման բանի չեք կարող հանդիպել։ Կարող է՝ որևէ քաղաքական գործչի չհանդուրժեն, բայց որ որոշեն այն չափորոշիչները, որոնցով այդ քաղաքական գործիչը քաղաքական գործիչ է կամ ոչ, դա որևէ տեղ գրված չի։ Կա Սահմանադրություն, որն ասում է՝ ով իրավունք ունի նախագահ կամ պատգամավոր դառնալու և այլն։
Երրորդ՝ անվանարկել մարդուն, իջնել այդ մակարդակին, դա նույնպես վայել չի հանրապետության նախագահին։ Ու անկեղծ ասեմ՝ մինչև հիմա մտածում եմ, որ սա սադրանք է. գուցե հանրապետության նախագահին իր շրջապատն առել է օղակի մեջ և պարտադրել է նրան, որ նա նման ելույթով հանդես գա, հետևապես կորցնելու է այդ ամեն ինչը։ Եթե այդպես է, ապա ես պատրաստ եմ որևէ ահազանգ լինելու դեպքում, որ նախագահի նկատմամբ նման ճնշում կա, գնալ օգնության և նրան այդ վիճակից հանել։ Ես ուրիշ բան չգիտեմ, և մինչև հիմա չեմ ուզում հավատալ, որ դա ասվել է հանրապետության նախագահի կողմից։ Դա՛ է տպավորությունս։ Ես չեմ ուզում ածականներ օգտագործել, բայց իսկապես դա ամենևին վայել չէր հանրապետության նախագահին։
–Իսկ ինչպես կմեկնաբանեք այսօր հնչեցված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ելույթը։
–Ի հակադրություն նախագահի՝ այսօր հնչեց Գագիկ Ծառուկյանի ելույթը։ Հիմա փորձենք համեմատել և դրանով որոշել քաղաքական գործչի չափորոշիչները կամ չափանիշները։ Այստեղ մենք տեսնում ենք հավասարակշռված, հստակ փաստեր մատնանշող մարդու վարքագիծ, որը պահանջում է այդ հարցերի պատասխանները. ոչ թե փողոցային խոսակցությունների, այլ հստակ հարցադրումների պատասխան է ուզում նախագահից։ Նորից եմ կրկնում՝ նույն հավասարակշռությամբ, շատ պարզ ու բաց տեքստով ասում է, թե ինչ է նախորդել հանրապետության նախագահի ելույթին։ Այն է՝ եթե մեր շահերին համարժեք գործողություններ անես, մենք պատրաստ ենք քեզ տալ նախագահի պաշտոնը փոփոխված Սահմանադրության շրջանակներում։ Եթե դու դրան համաձայն չես, հետևում է նման ելույթ։ Փատորեն, պարոն Ծառուկյանը հստակ փաստեր է նշել, ասել է նախապատմությունը, և մատնանշել, թե ինչի կարող է դա հանգեցնել։ Պարոն Ծառուկյանի ելույթից հետո պարզ է, որ պետք է հասկանալ մի բան՝ իշխանությունների հայտարարած պատերազմն ուղղված չէ պարոն Ծառուկյանի դեմ, սա արդեն ամբողջ հասարակության, ամբողջ հայ ժողովրդի, ՀՀ, ԼՂՀ քաղաքացիների և հայության դեմ ուղղված պատերազմ է։ Որովհետև պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն այսօր քաղաքական դաշտից դուրս դնեն, նշանակում է՝ բոլոր կուսակցություններն այլևս պետք է դառնան ՀՀԿ–ի և հանրապետության նախագահի սպասարկուները՝ տարբեր խնդիրները լուծելու առումով, ընդ որում՝ այդ խնդիրները լինելու են բացարձակապես անձնական շահեր հետապնդող. չեն լինելու պետական ու ազգային նշանակության։
–Որո՞նք պետք է լինեն հետագա քայլերը ստեղծված քաղաքական իրավիճակում։
–Պարոն Ծառուկյանն իր ելույթում հստակ նշել է հետագա քայլերը։ Կարծում եմ՝ տեղի կունենա շատ ավելի ամուր և մեծ համախմբում, և «եռյակը» պետք է արդեն նաև այդ նախաձեռնությամբ հանդես գա, որովհետև իշխանություններն առաջնորդվում էին «Հարվածի՛ր տիրոջը, և մնացածը կցրվեն» կարգախոսով, որը տեղի չունեցավ. ընդհակառակը՝ մոբիլիզացիան ավելի ուժեղացավ, համախմբումն՝ ավելի ուժեղացավ։
Գ. Իսագուլյան. «Իշխանությունների հայտարարած պատերազմն ուղղված է ողջ հայությանը»
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը