Երեկվա իր ելույթում Սերժ Սարգսյանն իրեն բնորոշ մաղձային ոճով հայտարարեց, թե անտեսած ունի բացառապես իր պատճառով երկրում առաջացած բազմաթիվ ու խիստ վտանգավոր խնդիրները: Նա միայն մեկ նպատակ ունի՝ վերարտադրվել: Այն պարզ պատճառով, որ, իր իսկ կարծիքով, «քաղաքական գործիչ է»:
Այսօրվա իր հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանն իրեն բնորոշ անկեղծությամբ հերթական անգամ ընդգծեց՝ նա մտել է քաղաքականություն բացառապես խնդիրները լուծելու համար:
«Քաղաքական գործիչ» Սերժ Սարգսյանը մտավ անձնական վիրավորանքների տիրույթ: Բնականաբար, դրան լծվեցին տգիտության բարդույթից չկաշկանդվող նրա «հավատարիմ կուսակիցները»:
Այսօր Ծառուկյանն ընդգծեց, որ սահմանել էր խաղի կանոն՝ չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել՝ հատուկ շեշտելով, որ երեկվանից հետո իր մոտեցումը չի փոխվել:
Սերժ Սարգսյանը խոսեց «օդից կախված փաստերից», Ծառուկյանը կետ առ կետ ներկայացրեց այն իրողությունը, որը թրի տեսքով կախված է Հայաստանի գլխին:
Սարգսյանն ամբողջովին նենգափոխեց իր և Ծառուկյանի քաղաքական հանդիպումների բովանդակությունը: Գագիկ Ծառուկյանը հակիրճ ու անկեղծորեն բացեց բոլոր փակագծերը:
Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդից (որը բացառապես դեկորատիվ կառույց է և անգործության է մատնված՝ թափուր մնացած քարտուղարով) «հեռացրեց» Գագիկ Ծառուկյանին:
ԲՀԿ նախագահը կոչ արեց համազգային մոբիլիզացիայի՝ անհապաղ հասնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։
Իրականում անհապաղ իշխանափոխության կոչով երեկ հանդես եկավ հենց Սերժ Սարգսյանը: Նա ակամա արագացրեց սեփական պաշտոնանկության գործընթացը: Մնացածը համաժողովրդական շարժման գործողությունների տիրույթում է: Հուսախաբ չանենք ՀՀԿ նախագահին:
Սերժ Սարգսյանը պահանջեց իշխանափոխություն. հուսախաբ չանենք

Վախթանգ Մարգարյան