Սոչիի հայկական համայնքի ղեկավարը որպես բողոքի նշան հրաժարվել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպել
Ռուսաստանի հայերի միության՝ Սոչի քաղաքի տեղի խորհրդի նախագահ Հակոբ Կոչկոնյանը հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հրաժարվելու մասին։
Հիշեցնենք, որ համահայկական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին գտնվելու է Դոնի Ռոստովում։
Ինչպես հաղորդել է Ռուսաստանում հայկական «Երկրամաս» թերթը, Հակոբ Կոչկոնյանի ՀՀ նախագահի հետ կայանալիք հանդիպումից հրաժարվելը բողոքի նշան է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ։