Լրահոս

29.01.2011 11:09


Վրաստանում ռուսական երգեր կատարելն այսուհետ արգելվում է

Վրաստանում ռուսական երգեր կատարելն այսուհետ արգելվում է

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Վրաստանի իշխանություններն արգելել են ռուսերենով երգեր կատարել:

«Մաեստրո» անկախ հեռուստաալիքը հաղորդել է, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի պետեկամուտների նախարարությունը բոլոր խոշոր ռեստորանատերերին ու սննդի սպասարկման բոլոր խոշոր կետերի տնօրինությունների ղեկավարներին հրավիրել ու զգուշացրել է, որ ռուսական երգերի կատարման համար նրանք առաջին անգամ կտուգանվեն 500 լարիով (277 դոլարով), այնուհետև ավելի շատ:

Վրացական «Ալիա» թերթն էլ գրում է, որ այդ որոշման հեղինակը Գրեգորի Ցխակայան է։

-Հաճախորդներին  ասեք՝ ինչ կուզեք, բացատրեք՝ ինչպես կուզեք, բայց եթե փորձեք ռուսական երգեր կատարել, ձեզ կայցելեն հարկային մարմինները,-«Georgia Times»-ի փոխանցմամբ ասել է Ցխակայան։

Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի 1-ից Վրաստանում արգելվել է ֆիլմերի ցուցադրությունը ռուսերենով: Ֆիլմերը կինոթատրոններում պետք է ցուցադրվեն վրացերենով: Այդ որոշումը տարածվում է նաև վրացական հեռուստաընկերությունների վրա:

 

Այս խորագրի վերջին նյութերը