Լրահոս

06.10.2009 18:06


Վարդան Խաչատրյան. «Այնպիսի տնտեսական մանրամասն հաշվարկներ, որոնք մենք դիտարկենք որպես արգումենտացված հիմք, մեր կառավարության կողմից առայժմ ներկայացված չեն»

-Հայ-թուրքական ներկայիս բանակցությունները խճանկարի մի հատված են։ Հայ ժողովրդին պարբերաբար ներկայացնում են, որ սահմանի բացվելուն պես տնտեսական վերելք ենք ունենալու։ Ասեմ, որ այնպիսի տնտեսական մանրամասն հաշվարկներ, որոնք մենք դիտարկենք որպես արգումենտացված հիմք, մեր կառավարության կողմից առայժմ ներկայացված չեն,-ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող սոցիալիստական կոնֆերանսի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։

Նա նշել է, որ միջպետական հարաբերություններ հաստատելու համար կողմերը պետք է միմյանց նկատմամբ փոխադարձ վստահություն ունենան, բայց հայ-թուրքական հարաբերություններում այդ վստահությունը չկա։

-Մի շատ տարօրինակ փաստարկ կա, որ սահմանը բացելու դեպքում, եթե Թուրքիան բարի կամք դրսևորի կամ ցանկանա, տնտեսական վերելք կապահովի։ Ես այս փաստարկի վրա ուղղակի զարմանում եմ։ Եթե անգամ ամեն ինչ այդպես էլ լինի, ապա այսպես մենք Թուրքիային մեզ վրա ազդեցության լծակ ենք տալիս։ Չեմ կարծում, որ Թուրքիան կուզենա, որ մենք այդպես լավ զարգանանք. ուղղակի աբսուրդ է,-ասել է Վարդան Խաչատրյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը