Հայաստանում ընթացող գործընթացների համատեքստում իշխանական լրատվադաշտն ու նրա հաճախորդները պարբերաբար առաջ են քաշում «քաղաքական անցյալ» կոչվածը:
Մի կողմ դնենք, որ անցյալի մասին խոսում են նրանք, ովքեր ոչ միայն «քար նետելու» ամենաչնչին բարոյական իրավունքը չունեն, այլև մարդիկ, որոնց ներկան է ոտքից գլուխ գաղջի մեջ թաթախված:
Ասվում է, թե 1991թ.-ից այս կողմ՝ Հայաստանում օրինական ընտրություններ չեն եղել, նշանակում է՝ պետական կառավարման համակարգը պետք է փոխվի. այն սպառված է: Անհեթեթություն:
Իշխանությունը պետք է լինի ընտրովի, և կառավարման համակարգի ինչպիսին լինելն այս իրողությունից խիստ երկրորդական է:
Այսօր քաղաքական մեծամասնությունը հայտարարում է, թե սահմանադրական փոփոխությունների հարցը բացառապես Սերժ Սարգսյանի լիազորության տիրույթում է: Այսինքն, բացիեբաց ասվում է, թե լինելու է բացառապես միանձնյա որոշում: Մնացածը՝ այնպես, ինչպես այսօր է:
Համաժողովրդական շարժումը հենց անցյալը ներկա դարձնելու դեմ է: Հայաստանին այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ընտրված՝ լեգիտիմ իշխանություն:
Այսօր քաղաքական մեծամասնությունը ոչ թե փորձում է հավերժացնել անցյալը, այլ ավելի վատ՝ վերականգնել փտած «գենսեկական» կառավարման մոդելը մեկ մարդու անպատասխանատու և անվերահսկելի իշխանությամբ: Սրա՛ դեմ է դուրս եկել համաժողովրդական շարժումը:
Անշուշտ, անցյալը (այդ թվում` քաղաքական) նշանակություն ունի: Բայց վերջապես կա ներկա և ապագա: Այսօրվա ներկան ուղղակի անտանելի է, ապագան՝ մշուշոտ, ու խիստ մտահոգող:
Ստեղծված իրավիճակը փոխելու պատրաստակամություն են հայտնում մարդիկ և ուժեր, որոնք ամեն գնով իշխանությանը լինելու մոլուցքով չեն տառապում, որոնք պատրաստ են երաշխավորել լեգիտիմ ընտրություններ: Եթե դա իրականանա, Հայաստանի երրորդ հանրապետությունը կմտնի իր պատմության ընթացքում որակապես նոր փուլ: Այնպիսի փուլ, երբ անցյալը, մասնավորապես՝ 2008թ.-նն ու դրան հաջորդած տարիները, կհիշվեն որպես բացառապես դառը անցյալ` երբևէ չկրկնվելու պարտադիր պայմանով: Հակառակ դեպքում մենք ապագա չունենք:
Այն, ինչ այսօր է, պետք է բացառվի վաղը

Վախթանգ Մարգարյան