Աշխարհ

11.02.2015 11:03


ԱՄՆ Կոնգրեսն Ուկրաինային ռազմական օգնություն նախատեսող օրինագիծ է պատրաստել

ԱՄՆ Կոնգրեսն Ուկրաինային ռազմական օգնություն նախատեսող օրինագիծ է պատրաստել

«Взгляд»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը նոր օրինագիծ է պատրաստել, որով նախատեսվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:

Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մեք Թորնբերիի և կոնգրեսական Ադամ Սմիթի հեղինակած փաստաթղթով առաջարկվում է Կիևին ռազմական օգնություն տրամադրել, այդ թվում՝ զենքի ու տեխնիկայի մատակարարում, որը կկազմի 1 մլրդ դոլար:

Նախորդ տարի էլ Կոնգրեսը պատրաստել էր «Ուկրաինայի ազատությանն աջակցելու մասին» օրենքը, որն առաջարկում էր զանգվածային պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ ու ռազմական օգնություն Կիևին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը