ՀՅԴ վերնախավը շատ սկզբունքային և հետևողական դուրս եկավ։ Պահանջում էին Նալբանդյան Էդիկի հրաժարականը, դատապարտում էին «ֆուտբոլային» դիվանագիտությունը և առաջ քաշում «Նախագա՛հ, մի՛ զիջիր» կարգախոսը։ Պահանջեցին ու հասան իրենց նպատակին. Էդիկի մոտ անցան աշխատանքի, լծվեցին «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահոր ցմահ իշխանության ապահովմանը միտված սահմանադրական փոփոխությունների քարոզին և զիջեցին իրենց սիրելի նախագահին։
ՀՅԴ–ում այնքան են տարված ՀՀԿ ղեկավարով ու այնպիսի էնտուզիազմով են ներգրավվել նրա օգտին քաղաքական փաստաբանություն անելու գործին, որ նրան համարում են գիտուն և աշխարհի անցուդարձի կենտրոնում գտնվող մարդ։ Մնում է միայն՝ երգեն «Չկա քիզի նման...» երգն, ու վերջ։
Բանն այն է, որ դաշնակցական Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե այն ուժերը, որոնք պաշտպանում են «սահմանադրական փոփոխություն» կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով, «aravot.am»–ի միջոցով հակադարձել է. «Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում կապը սահմանադրական փոփոխությունների եւ այսօրվա առկա խնդիրների, պարզապես հեռու են իրական քաղաքականությունից: Աշխարհի փորձը նկատի ունենալով, որ սահմանադրական համակարգային փոփոխություններով են, որ կարողացել են ժողովրդավարություն հաստատել, այդ ամենը մի կողմ թողնելով, մենք, աշխարհից կտրված, փորձենք ինչ-որ հեծանիվ հորինել, դա նման է Ջիվանու ասածին. «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»»:
Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն Արմեն Ռուստամյանի համար աշխարհից չկտրված գիտուն մարդ է, ում համար գետի քարն ու գոհարը մեկ չեն, քանզի սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Բա հետո էլ ասում էիք՝ «Նախագա՛հ, մի՛ զիջիր»։ Ո՞նց կարելի էր գիտունին կոչով դիմել։ Բայց դե, գործարքի մեջ մտածների համար ֆուտբոլի գնդակն էլ մեկ է, «ֆուտբոլային» դիվանագիտությունն էլ մեկ է։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Ռուստամյանը գտել է բոլոր խնդիրների լուծման բանալին։ Նա ասում է, որ ՀՀ–ն երեք նախագահ է ունեցել, և երեքից էլ այս կամ այն չափով էլ դժգոհել են։ Սահմանադրական փոփոխությունների իրականացումն, ըստ նրա, կլուծի այդ խնդիրը։
Սա այն դեպքն է, երբ Ռուստամյանը լավագույնս բացահայտում է Սերժ Սարգսյանի և նրան սպասարկողների իրական ծրագրերն ու հեռահար նպատակները։
Այո՛, «Վերջի բոլշևիկն» ուզում է անցնել «գենսեկական» մոդելի, որպեսզի ունենա լիքը լիազորություններ ու զրո պատասխանատվություն։ Իսկ երբ հանրությունը դժգոհի այդ վիճակից, կպարզվի, որ առկա է լղոզված պատասխանատվության համակարգ, իսկ եթե շատ են ուզում, ապա կարող են պահանջել նշանակովի նախագահի հրաժարականը։ Նախագահ, որը մեխի գլուխի գործառույթ է կատարելու՝ ըստ առաջարկվող փոփոխությունների։
Չկա քիզի նման...