«Ժառանգություն» խմբակցության ղեկավար. «Սերժ Սարգսյանն ուղղակի պարտավոր է ներողություն խնդրել հայ ազգից իր տեղակալի կատարած գռեհիկ հայտարարության համար»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին զարմացնում են ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի արտահայտությունները, թե Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը մեր ազգից դեռևս չի վերացել։ Ս. Սաֆարյանը «7օր»-ին ասել է, որ զարմանում է, քանի որ նման հայտարարություններն արվում են այնպիսի մարդկանց կողմից, ովքեր «ամիսներ շարունակ ջղաձգությունից դուրս չէին գալիս» այն բանից հետո, երբ նրանց Լևոն Տեր-Պետրոսյանն անվանել էր տականք։
Եվ ընդհանրապես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը համոզված է, որ նմանատիպ հայտարարությունները երկիրը կառավարելու և Սփյուռքի հետ երկխոսելու լավագույն ճանապարհը չեն։
-Նրանք փաստացի անում են հայտարարություն, որով ակնհայտորեն վիրավորում են ողջ հայությանը։ Սա ուղղակի անթույլատրելի է, և այդ հայտարարության համար, կարծում եմ, առաջինը պետք է մտահոգվի Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանն ուղղակի պարտավոր է ներողություն խնդրել հայ ազգից իր տեղակալի կատարած գռեհիկ հայտարարության համար,- կարծում է Ս. Սաֆարյանը։

7or.am