Լրահոս

06.10.2009 16:22


Հարություն Առաքելյան. «ՀՀԿ–ն «ինադ է ընկել», ու իրենց թվում է, թե հայ–թուրքական հարաբերությունների հարցը մեկ կուսակցության կամ մեկ նախագահի գործ է»

-Նրա ասած խոսքերը մեր կուսակցությանը չեմ վերագրում, որովհետև ՀՌԱԿ-ն իր  անհամաձայնությունն ու պայքարը տեղավորել է  հանդուրժողականության և քաղաքական մշակույթի  սահմաններում, և ով գտնում է, թե դա իրեն է վերաբերում, թող նա էլ պատասխան տա,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն խոսքերը, թե  Սփյուռքում Հայաստանի նախագահի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը մեր ազգից դեռ չի վերացել՝ ասել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը։

Այն հարցին, թե ընդհանրապես այդ խոսքերին ինչպես է վերաբերվում, նա պատասխանել է, որ իր մոտ տպավորություն է, թե ՀՀԿ-ն ազգային այս հարցը դիտարկում  է որպես ընտրությունների մակարդակի հարց։

-Ինչպես, ասենք, ընտրությունների ժամանակ ՀԿԿ-ն իր վերաբերմունքն է արտահայտում, «ինադ է ընկնում», զոռբայությունով ձայներ են շահում, մտնում են պառլամենտ։ Հիմա այսպես «ինադ են ընկել», ու իրենց թվում է, թե այս հարցը մեկ կուսակցության կամ մեկ նախագահի գործ է։ Ո՛չ, սա վերկուսակցական, ավելի բարձր մակարդակի վրա է, և իջեցնել այս կարևորագույն հարցն այս մակարդակի, գտնում եմ սխալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը