Հայկական երկու պետությունների ղեկավարները շնորհավորել են «կոմերսանտ–ծովահեն» Զորի Բալայանի 80–ամյակը՝ մաղթելով նրան առողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Բակո Սահակյանընշել է, որ Բալայանի անձնվեր գործունեությունը լավագույն օրինակ է հետագա սերունդների համար, իսկ Սերժ Սարգսյանն էլ նկատել է, որ Զորին մեծ ավանդ էներդրել հայ հրապարակագրության զարգացման և հարստացման գործում։
«Դուք նշանակալի ավանդ եք բերել Արցախյան ազատագրական պայքարում՝ հանդիսանալով Ղարաբաղյան շարժման ոգեշնչողներից, ղեկավարներից և գաղափարախոսներից մեկը»,– գրված է Ս. Սարգսյանի շնորհավորանքի տեքստի մեջ:
Մինչդեռ շատերը գիտեն, որ Զորիի տաղանդն ու գաղափարական ոգեշնչումն ընդամենն այն է եղել, որ նա պատերազմի տարիներին հայտնվում էր ճիշտ տեղում (երբ ռազմական գործողություններն արդեն ավարտված էին լինում), և կարողանում էր ճիշտ պահին լուսանկարվել ազատամարտիկների հետ, որի արդյունքում այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը տարել է Զորին՝ գրեթե միայնակ։ Ու եթե կողքից չխանգարեին, ապա կմտներ Կիրովաբադ, ապա՝ Բաքու՝ լուսանկարվելով բոլոր հնարավոր վայրերում։ Ինչևէ։
Նկատենք, որ ԼՂՀ և ՀՀ ղեկավարների համար տեքստ գրողները զոռ են տվել իրենց երևակայությանն ու բավարարել բաժակաճառային բոլոր ստանդարտները՝ մակդիրներ չխնայելով։
Մենք էլ ենք Զորի Գայկովիչին մաղթում առողջություն և երկար տարիների կյանք ու այդ առումով միանում ենք Սահակյանի ու Սարգսյանի ցանկություններին, սակայն լուրջ վերապահումներ ունենք նրանց տված մյուս ձևակերպումների ու մաղթանքների մասով։
Սերժը Զորիին ցանկանում է ստեղծագործական նորանոր հաջողություններ, ինչը փաստացի նշանակում է, որ ՀՀ նախագահի աթոռին հայտնված մարդը ողջունում է Գայկովիչի վերջին «ստեղծագործությունը»՝ նամակ–քծնանքն առ Վլադիմիր Պուտին։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը ողջունում է Գյուլիստանի պայմանագիրն ու իր հավատարմության երդումները տալիս դրան։
Ինչպես հայտնի է, Զորի Գայկովիչը Պուտինին համոզում էր, որ նա Հայաստանն ու Ղարաբաղը ներառի ՌԴ կազմի մեջ, ու գա տիրություն անի իր կովկասյան տարածքներին։ Նման մարդու գործունեությունը ներկայացնել որպես օրինակ ապագա սերունդների համար, մեղմ ասած, վիճելի է։ Դա նշանակում է ստորագրել Զորիի խայտառակ նամակի տակ։
Սերժը Զորիին ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթում, ինչը յուրօրինակ սպառնալիք է։ Քանզի, դատելով ամենից, Գայկովիչի հաջորդ «ստեղծագործությունը» կարող է վերաբերել Թուրքմենչայի պայմանագրին, ինչն ավելի նվաստացուցիչ կլինի, քան Գյուլիստանի դեպքում եղավ։
Մի խոսքով, քանի դեռ այս իշխանությունների գաղափարախոսը շարունակում է մնալ «կռո ճղոպուր» և հաջողակ կոմերսանտ Զորի Գայկովիչը, մեր գլխին դեռ շատ գյուլիստաններ կբերեն սրանք։ Այնպես որ, ճիշտը Զորիին ու նրա գաղափարական ընկերներին քաջառողջություն ու երկար տարիների կյանք մաղթելն է, բայց նրանց՝ պետական կառավարման համակարգից կիլոմետրերով հեռու մնալու պայմանով։
Սերժ Սարգսյանը ողջունեց Գյուլիստանի պայմանագիրը
Հայկական երկու պետությունների ղեկավարները շնորհավորել են «կոմերսանտ–ծովահեն» Զորի Բալայանի 80–ամյակը՝ մաղթելով նրան առողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Բակո Սահակյանը նշել է, որ Բալայանի անձնվեր գործունեությունը լավագույն օրինակ է հետագա սերունդների համար, իսկ Սերժ Սարգսյանն էլ նկատել է, որ Զորին մեծ ավանդ է ներդրել հայ հրապարակագրության զարգացման և հարստացման գործում։
«Դուք նշանակալի ավանդ եք բերել Արցախյան ազատագրական պայքարում՝ հանդիսանալով Ղարաբաղյան շարժման ոգեշնչողներից, ղեկավարներից և գաղափարախոսներից մեկը»,– գրված է Ս. Սարգսյանի շնորհավորանքի տեքստի մեջ:
Մինչդեռ շատերը գիտեն, որ Զորիի տաղանդն ու գաղափարական ոգեշնչումն ընդամենն այն է եղել, որ նա պատերազմի տարիներին հայտնվում էր ճիշտ տեղում (երբ ռազմական գործողություններն արդեն ավարտված էին լինում), և կարողանում էր ճիշտ պահին լուսանկարվել ազատամարտիկների հետ, որի արդյունքում այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը տարել է Զորին՝ գրեթե միայնակ։ Ու եթե կողքից չխանգարեին, ապա կմտներ Կիրովաբադ, ապա՝ Բաքու՝ լուսանկարվելով բոլոր հնարավոր վայրերում։ Ինչևէ։
Նկատենք, որ ԼՂՀ և ՀՀ ղեկավարների համար տեքստ գրողները զոռ են տվել իրենց երևակայությանն ու բավարարել բաժակաճառային բոլոր ստանդարտները՝ մակդիրներ չխնայելով։
Մենք էլ ենք Զորի Գայկովիչին մաղթում առողջություն և երկար տարիների կյանք ու այդ առումով միանում ենք Սահակյանի ու Սարգսյանի ցանկություններին, սակայն լուրջ վերապահումներ ունենք նրանց տված մյուս ձևակերպումների ու մաղթանքների մասով։
Սերժը Զորիին ցանկանում է ստեղծագործական նորանոր հաջողություններ, ինչը փաստացի նշանակում է, որ ՀՀ նախագահի աթոռին հայտնված մարդը ողջունում է Գայկովիչի վերջին «ստեղծագործությունը»՝ նամակ–քծնանքն առ Վլադիմիր Պուտին։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը ողջունում է Գյուլիստանի պայմանագիրն ու իր հավատարմության երդումները տալիս դրան։
Ինչպես հայտնի է, Զորի Գայկովիչը Պուտինին համոզում էր, որ նա Հայաստանն ու Ղարաբաղը ներառի ՌԴ կազմի մեջ, ու գա տիրություն անի իր կովկասյան տարածքներին։ Նման մարդու գործունեությունը ներկայացնել որպես օրինակ ապագա սերունդների համար, մեղմ ասած, վիճելի է։ Դա նշանակում է ստորագրել Զորիի խայտառակ նամակի տակ։
Սերժը Զորիին ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթում, ինչը յուրօրինակ սպառնալիք է։ Քանզի, դատելով ամենից, Գայկովիչի հաջորդ «ստեղծագործությունը» կարող է վերաբերել Թուրքմենչայի պայմանագրին, ինչն ավելի նվաստացուցիչ կլինի, քան Գյուլիստանի դեպքում եղավ։
Մի խոսքով, քանի դեռ այս իշխանությունների գաղափարախոսը շարունակում է մնալ «կռո ճղոպուր» և հաջողակ կոմերսանտ Զորի Գայկովիչը, մեր գլխին դեռ շատ գյուլիստաններ կբերեն սրանք։ Այնպես որ, ճիշտը Զորիին ու նրա գաղափարական ընկերներին քաջառողջություն ու երկար տարիների կյանք մաղթելն է, բայց նրանց՝ պետական կառավարման համակարգից կիլոմետրերով հեռու մնալու պայմանով։
Կարեն Հակոբջանյան