Երբ ՀՀԿ-անները խոսում են Ադրբեջանի ներսում պետական տեռորից...
Միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում` ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովում, ՀՀԿ ներկայացուցիչները քաղաքակիրթ աշխարհին կոչ են անում համարժեք գնահատական տալ Ադրբեջանի իշխանության քայլերին: Շատ հաճախ դրանք գնահատվում են որպես «Պետական տեռոր՝ սեփական բնակչության նկատմամբ»:
«Ալիևը, ահաբեկելովսեփականժողովրդին, փորձումէհակահայկականտրամադրություններըսրելով` լուծելներքինհարցերնուպատերազմհրահրել»,-հայտարարում են հանրապետականները:
Սակայն սեփական երկրում իրար հաջորդած բացառապես քաղաքական ենթատեքստով բռնություններին ՀՀԿ-ն լրիվ այլ կերպ է արձագանքում:
Հասկանալի է, որ ՍերԺ Սարգսյանի կուսակիցները Հայաստանում տեղի ունեցող խայտառակ դեպքերը երբեք պետական տեռոր չեն որակի, բայց դրանից իրականությունը չի փոխվում:
Հայաստանում հետևողականորեն փորձ է արվում ձևավորել այնպիսի իրականություն, որը շատ քիչ բանով է տարբերվում Ադրբեջանում տիրող բարքերից:
Մենք տարբեր առիթներով նշում ենք, թե Ադրբեջանի գործող իշխանությունն ու նրա ստեղծած համակարգը մեզ ձեռնտու են. ներքին կայունության առումով կայացած Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր թշնամի կլիներ: Հայաստանի գործող իշխանությունը, կամա թե ակամա, նույն ճանապարհով է գնում:
Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների շնորհիվ Իլհամ Ալիևն իր համար ապահովեց ցմահ իշխանություն: Նույնն այսօր փորձում է անել Սերժ Սարգսյանը` անունը դնելով «անցում դեպի խորհրդարանական կառավարում և մարդակենտրոն համակարգ»: Ոչ մի տարբերություն չկա:
Բնական է նաև ադրբեջանցիների այն արձագանքը. «Հայաստանի գործող իշխանությունը ձեռնտու է մեզ»:
Ալիևի ցինիկ հայտարարությունը՝ «Եվս մի քանի քանի տարի, և Արցախը մենք առանց պատերազմի կվերցնենք, քանի որ Սերժ Սարգսյանի կառավարման շնորհիվ արտագաղթը մեծ չափերի է հասնում», դրա վկայությունն է:
Զուգահեռները որքան որ տխուր են, նույնքան՝ պարտադրող: Ադրբեջանի իշխանությունը, բացառապես սեփական շահերից ելնելով, թող վարի տա սեփական երկիրը: Մենք հաստատ կողմ ենք դրան: Նշանակում է՝ բոլորովս պետք է զրոյացնենք Հայաստանը նույն ճանապարհով տանելու գործող իշխանության նկրտումները: Սա արդեն ազգային անվտանգության հարց է:
Երբ ՀՀԿ-անները խոսում են Ադրբեջանի ներսում պետական տեռորից...
Միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում` ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովում, ՀՀԿ ներկայացուցիչները քաղաքակիրթ աշխարհին կոչ են անում համարժեք գնահատական տալ Ադրբեջանի իշխանության քայլերին: Շատ հաճախ դրանք գնահատվում են որպես «Պետական տեռոր՝ սեփական բնակչության նկատմամբ»:
«Ալիևը, ահաբեկելով սեփական ժողովրդին, փորձում է հակահայկական տրամադրությունները սրելով` լուծել ներքին հարցերն ու պատերազմ հրահրել»,-հայտարարում են հանրապետականները:
Սակայն սեփական երկրում իրար հաջորդած բացառապես քաղաքական ենթատեքստով բռնություններին ՀՀԿ-ն լրիվ այլ կերպ է արձագանքում:
Հասկանալի է, որ ՍերԺ Սարգսյանի կուսակիցները Հայաստանում տեղի ունեցող խայտառակ դեպքերը երբեք պետական տեռոր չեն որակի, բայց դրանից իրականությունը չի փոխվում:
Հայաստանում հետևողականորեն փորձ է արվում ձևավորել այնպիսի իրականություն, որը շատ քիչ բանով է տարբերվում Ադրբեջանում տիրող բարքերից:
Մենք տարբեր առիթներով նշում ենք, թե Ադրբեջանի գործող իշխանությունն ու նրա ստեղծած համակարգը մեզ ձեռնտու են. ներքին կայունության առումով կայացած Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր թշնամի կլիներ: Հայաստանի գործող իշխանությունը, կամա թե ակամա, նույն ճանապարհով է գնում:
Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների շնորհիվ Իլհամ Ալիևն իր համար ապահովեց ցմահ իշխանություն: Նույնն այսօր փորձում է անել Սերժ Սարգսյանը` անունը դնելով «անցում դեպի խորհրդարանական կառավարում և մարդակենտրոն համակարգ»: Ոչ մի տարբերություն չկա:
Բնական է նաև ադրբեջանցիների այն արձագանքը. «Հայաստանի գործող իշխանությունը ձեռնտու է մեզ»:
Ալիևի ցինիկ հայտարարությունը՝ «Եվս մի քանի քանի տարի, և Արցախը մենք առանց պատերազմի կվերցնենք, քանի որ Սերժ Սարգսյանի կառավարման շնորհիվ արտագաղթը մեծ չափերի է հասնում», դրա վկայությունն է:
Զուգահեռները որքան որ տխուր են, նույնքան՝ պարտադրող: Ադրբեջանի իշխանությունը, բացառապես սեփական շահերից ելնելով, թող վարի տա սեփական երկիրը: Մենք հաստատ կողմ ենք դրան: Նշանակում է՝ բոլորովս պետք է զրոյացնենք Հայաստանը նույն ճանապարհով տանելու գործող իշխանության նկրտումները: Սա արդեն ազգային անվտանգության հարց է:
Վախթանգ Մարգարյան