Հ. Հովհաննիսյան. «Եթե փորձեն պահել իշխանությունը, սթափության կոչերը կարող են չկանգնեցնել հասարակությանը»
Հարցազրույց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ
–Դուք մասնակցում էինք փետրվարի 5–ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին»։ Որքանո՞վ եք կարևորում այդպիսի խորհրդաժողովի հրավիրումը և այնտեղ հնչեցված տեսակետները։
–Գագիկ Ծառուկյանի կողմից նման խորհրդաժողով հրավիրելը քաղաքական զարգացումների, մեր երկրի ապագայի, մարտահրավերների պատասխանն էր։ Այս իշխանությունների ոչ ադեկվատ կառավարման պատճառով երկիրն իսկապես հայտնվել է շատ ծանր, խորքային խնդիրների մեջ։ Լուրջ մարտահրավերներ ունենք մեր առջև, որոնցից ուրախ եմ, որ ժողովուրդը դեռ մինչև վերջ չի սարսափում, կամ չի ընկալում այդ մարտահրավերները, բայց իսկապես, դրանք շատ լուրջ են։ Ու նստել սպասել, թե ինչ կլինի, այս իշխանությունները մեր երկիրն ուր կտանեն, մեր բոլորի կողմից կլինի առնվազն դավաճանություն մեր ժողովրդի և պետության նկատմամբ։
–Ոմանք սպասում են ավելի կտրուկ գործողությունների, քան հավաքվել և քննարկելը։
–Այս խորհրդաժողովը չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանը կամ ոչիշխանական ուժերը հանրահավաքները տեղափոխում են դահլիճ։ Ո՛չ, այդպես չէ։ Հանրահավաքներ դեռ շատ կլինեն թե՛ Ազատության, թե՛ շատ այլ հրապարակներում։ Բայց դահլիճում է, որ կարելի է նստել, խոսել, իրար հասկանալ։ Հանրահավաքների ժամանակ նման ձևաչափը չի աշխատում։ Միտինգի են դուրս գալիս այն դեպքում, երբ դահլճում գալիս են ընդհանուր հայտարարի։ Խորհրդաժողովը սկիզբն է նրա, որ քաղաքական կուսակցությունները, ՀԿ–ները և բազմաթիվ այլ անհատներ ոչ միայն պայմանավորվում են, այլ նաև պարտավորվում համատեղ գործողություններ ծավալել, և ոչ միայն քննադատել, ախ–վախ անել։
–Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ընդգծեց, որ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Կարծում եք՝ իշխանությունները ցնցումների չտանելու ողջամտություն կունենա՞ն։
–Մենք արդեն համոզվել ենք, որ այս իշխանությունները ոչ մի ողջամիտ, պրագմատիկ խնդիր չեն կարողանում լուծել, և չեն լուծում։ Չգիտեմ, գուցե չեն ուզում լուծել, գուցե չեն ընկալում այդ ամեն ինչը, գուցե չեն ընկալում ստեղծված իրավիճակի լարվածությունը և վտանգները, բայց, ամեն դեպքում, նրանք այսօր խնդիրները չե՛ն լուծում։ Ես կողմնակից չեմ ցնցումների. չեմ կարծում, որ նորից պետք է բարիկադներ կառուցել, նորից արյունահեղություն և այլն։ Ես դրան կողմնակից չեմ, բայց ինչպես Գագիկ Ծառուկյանն ասաց, գնդակն իշխանության դաշտում է. եթե նրանք փորձեն ամեն գնով պահել իրենց իշխանությունը, այդ սթափության կոչերն ուղղակի կարող են չկանգնեցնել հասարակությանը։
–Իշխանության կողմից սահմանադրական փոփոխությունների գնալն արդյոք մարտահրավե՞ր կդիտվի։
–Կարծում եմ, որ հիմա Սահմանադրությունը, մանավանդ՝ երկրի կառավարման համակարգը փոխելը շատ լուրջ վտանգներ է պարունակում։ Չեմ կարծում, որ նրանք դա չեն հասկանում. լավ էլ հասկանում են։ Այնպես չէ, որ նրանք շատ միամիտ են կամ անհասկացող, բայց կուրորեն մոլուցքը՝ մնալ իշխանության և վերարտադրվել, շատ ավելին է գործող իշխանության մոտ, քան թե Հայաստանի, Արցախի անվտանգությունը։ Այս դեպքում մեզ ոչինչ մնա, քան համազգային կերպով սահմանադրական փոփոխությունները թույլ չտալը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը