Սփյուռքահայ պրոֆեսոր Ա. Միրզախանյան. «Եթե Գալուստ Սահակյանը կարող է Սփյուռքի հազարավոր մարդկանց այդպես անվանել, ապա նա թուրքաբարո մարդ է»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթին ասել էր, թե Սփյուռքում Հայաստանի նախագահի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը մեր ազգից դեռ չի վերացել։
Մեկնաբանելով այս խոսքերը՝Ստոկհոլմի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, դասախոս, Ձախ կուսակցության ներկայացուցիչ, Սիրիայից Հայաստանում առաջին սփյուռքահայ ուսանող Արամայիս Միրզախանյանն ասել է, որ Գալուստ Սահակյանն ինքն է դավաճան։
-Նա, ով թուրքի համար իր հայրենակիցներին այդպես է անվանում, ասում է, թե ինչ տիպի մարդ է նա։ Այդ մարդն իր ամբողջ կերպարով, իր կեցվածքով անհուսալի է, և պետք էլ չէ նրա ասածը քննարկել։ Եթե այդ մարդը կարող է Սփյուռքի հազարավոր մադկանց այդպես անվանել, ապա այդ մարդը թուրքաբարո մարդ է,-նշել է նա։
Սփյուռքահայ պրոֆեսոր Ա. Միրզախանյան. «Եթե Գալուստ Սահակյանը կարող է Սփյուռքի հազարավոր մարդկանց այդպես անվանել, ապա նա թուրքաբարո մարդ է»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթին ասել էր, թե Սփյուռքում Հայաստանի նախագահի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը մեր ազգից դեռ չի վերացել։
Մեկնաբանելով այս խոսքերը՝ Ստոկհոլմի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, դասախոս, Ձախ կուսակցության ներկայացուցիչ, Սիրիայից Հայաստանում առաջին սփյուռքահայ ուսանող Արամայիս Միրզախանյանն ասել է, որ Գալուստ Սահակյանն ինքն է դավաճան։

7or.am