ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը փորձ է արվում տեղափոխել հնարավոր պաշտոնանկությունների հարթություն և կեղծ կասկածյալների տիրույթ:
Հասկանալի է, որ ԲՀԿ կոշտ արձագանքը, ոչիշխանական ուժերի միանշանակ պահանջը և հետագա միասնական գործողությունների արագացման վճռականությունն իրավիճակ են փոխել: Հանրապետականն առայժմ լռում է:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստում կլինեն որոշումներ և դրանց վերաբերյալ՝ հայտարարություն: Այլ հանրապետականներ լղոզված ձևով, իբր, տարակուսանք են հայտնում, թե ինչու ԲՀԿ-ն քաղաքականացրեց տեղի ունացածը, և էմոցիոնալ պատասխան տվեց, իսկ իշխանական լրատվադաշտն ակտիվորեն շրջնառության մեջ մտցրեց պաշտոնանկությունների վարկածը:
ԲՀԿ-ն և մյուս ոչիշխանական ուժերը լրիվ այլ բան են պահանջում: Միայն վերջին երկու օրվա ընթացքում արված հայտարարությունները բավական են դա հասկանալու համար:
Փորձ է արվում նաև զուգահեռներ անցկացնել նախորդ տարի առաջացած իրավիճակի հետ, երբ Սերժ Սարգսյանը հարկադրաբար զոհաբերեց Տիգրան Սարգսյանին: Ճիշտ է, դա տեղի ունեցավ ոչիխանական ուժերի ճնշման արդյունքում, սակայն այսօր լրիվ այլ իրողություն է: Հայաստանում երբեք ոչինչ չի փոխվի, քանի դեռ գործում է ներկայիս իշխանական համակարգը: Դրանում առանձին պաշտոնյաներ առանցքային դերակատարում չեն կարող ունենալ. իշխանական բուրգը ղեկավարում է մեկ մարդ՝ իր շահերից բխող որոշումներով ու քայլերով: Հենց այս համակարգի փոփոխությունն են այսօր պահանջում ոչիշխանական ուժերը: Իսկ պնդումները, թե քանի դեռ Գագիկ Ծառուկյանն իր դիրքորոշումը չի հայտնել, մնացած հայտարությունները ոչ մի նշանակություն չունեն, ծիծաղելի են:
Նախ՝ ԲՀԿ ղեկավարն իր հստակ դիրքորոշումը ներկայացրել էր մինչև Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը իր իսկ նախաձեռնած խորհրդաժողովում: Հենց դրան հաջորդեցին վերջինիս առևանգումն ու դաժան ծեծը: Կատարվածի վերաբերյալ անմիջապես հետևեց ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը: Դրանում ձևակերպված պահանջներն ավելի քան հստակ են:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն իր հերթին ընդգծել է. «Երկրումտիրողանորոշության, անարդարությանձևավորվածավանդույթի, տնտեսականխայտառակվիճակի, արտագաղթիմիակմեղավորըերկրիքաղաքականղեկավարություննէ՝իրբոլորենթակառուցվածքներով»:–Սա ավելի քան հստակ դիրքորոշում է ու հաստատակամություն՝ փոխելու Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակը:
Առանձին պաշտոնյաների հեռացման խնդիր չի կարող դրվել թիրախում համակարգային փոփոխություններ ունեցող ոչիշխանական ուժերի համար:
Միգուցե Սերժ Սարգսյանը հերթական անգամ գնա իր թիմի ներսում ինչ-որ ձևական վերադասավորումների: Սակայն դա բացարձակապես ոչ մի նշանակություն չի ունենալու: Սա հստակ ընդգծում են ԲՀԿ-ն ու նրա գործընկերները: Այնպես որ, համաժողովրդական շարժման թիրախը միանշանակ է, և դա շատ լավ հասկանում են նաև ՀՀԿ-ում:
Գլխից բռնելու հրամայականը
ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը փորձ է արվում տեղափոխել հնարավոր պաշտոնանկությունների հարթություն և կեղծ կասկածյալների տիրույթ:
Հասկանալի է, որ ԲՀԿ կոշտ արձագանքը, ոչիշխանական ուժերի միանշանակ պահանջը և հետագա միասնական գործողությունների արագացման վճռականությունն իրավիճակ են փոխել: Հանրապետականն առայժմ լռում է:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստում կլինեն որոշումներ և դրանց վերաբերյալ՝ հայտարարություն: Այլ հանրապետականներ լղոզված ձևով, իբր, տարակուսանք են հայտնում, թե ինչու ԲՀԿ-ն քաղաքականացրեց տեղի ունացածը, և էմոցիոնալ պատասխան տվեց, իսկ իշխանական լրատվադաշտն ակտիվորեն շրջնառության մեջ մտցրեց պաշտոնանկությունների վարկածը:
ԲՀԿ-ն և մյուս ոչիշխանական ուժերը լրիվ այլ բան են պահանջում: Միայն վերջին երկու օրվա ընթացքում արված հայտարարությունները բավական են դա հասկանալու համար:
Փորձ է արվում նաև զուգահեռներ անցկացնել նախորդ տարի առաջացած իրավիճակի հետ, երբ Սերժ Սարգսյանը հարկադրաբար զոհաբերեց Տիգրան Սարգսյանին: Ճիշտ է, դա տեղի ունեցավ ոչիխանական ուժերի ճնշման արդյունքում, սակայն այսօր լրիվ այլ իրողություն է: Հայաստանում երբեք ոչինչ չի փոխվի, քանի դեռ գործում է ներկայիս իշխանական համակարգը: Դրանում առանձին պաշտոնյաներ առանցքային դերակատարում չեն կարող ունենալ. իշխանական բուրգը ղեկավարում է մեկ մարդ՝ իր շահերից բխող որոշումներով ու քայլերով: Հենց այս համակարգի փոփոխությունն են այսօր պահանջում ոչիշխանական ուժերը: Իսկ պնդումները, թե քանի դեռ Գագիկ Ծառուկյանն իր դիրքորոշումը չի հայտնել, մնացած հայտարությունները ոչ մի նշանակություն չունեն, ծիծաղելի են:
Նախ՝ ԲՀԿ ղեկավարն իր հստակ դիրքորոշումը ներկայացրել էր մինչև Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը իր իսկ նախաձեռնած խորհրդաժողովում: Հենց դրան հաջորդեցին վերջինիս առևանգումն ու դաժան ծեծը: Կատարվածի վերաբերյալ անմիջապես հետևեց ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը: Դրանում ձևակերպված պահանջներն ավելի քան հստակ են:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն իր հերթին ընդգծել է. «Երկրում տիրող անորոշության, անարդարության ձևավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է՝ իր բոլոր ենթակառուցվածքներով»:–Սա ավելի քան հստակ դիրքորոշում է ու հաստատակամություն՝ փոխելու Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակը:
Առանձին պաշտոնյաների հեռացման խնդիր չի կարող դրվել թիրախում համակարգային փոփոխություններ ունեցող ոչիշխանական ուժերի համար:
Միգուցե Սերժ Սարգսյանը հերթական անգամ գնա իր թիմի ներսում ինչ-որ ձևական վերադասավորումների: Սակայն դա բացարձակապես ոչ մի նշանակություն չի ունենալու: Սա հստակ ընդգծում են ԲՀԿ-ն ու նրա գործընկերները: Այնպես որ, համաժողովրդական շարժման թիրախը միանշանակ է, և դա շատ լավ հասկանում են նաև ՀՀԿ-ում:
Վախթանգ Մարգարյան