Աշխարհ

10.02.2015 10:22


ԵԱՀԿ. «ՌԴ–ն Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել»

ԵԱՀԿ. «ՌԴ–ն Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել»

Ռուսաստանը Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության զեկույցում։

«Ուկրաինական գեներալ–մայորը, Վերահսկողության ու համակարգման միասնական կենտրոնի ուկրաինական մասի ղեկավարը և ռուս գեներալ–մայոր, ՌԴ ԶՈւ ներկայացուցիչը ՎՀՄԿ–ում հաղորդել են ապառազմականացված գոտի ստեղծելու ռուսական նախաձեռնության մասին, որն ուղղվել է հետագա քննարկման Ուկրաինայի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբներում»,–նշվում է ԵԱՀԿ զեկույցում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը