Լրահոս

29.11.2010 14:41


Ողորմածիկները, Հանրապետական «խունտան» և Ռոբին Հուդի «палка-выручалочка»–ն

Ողորմածիկները, Հանրապետական «խունտան» և Ռոբին Հուդի «палка-выручалочка»–ն

-«Ժառանգություն», Դաշնակցություն և և «Oրինած Երկիր» երեք խմբակցությունները Կարապետիչի ասած օղորմածիկների շարքին են դասվում։ Այսպես կոչված, եթե կրիմինալ «мусор»-ի լեզվով ասենք՝ «это пробитые карты»,-ասել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Հանրապետական «խունտային», ապա վերջինս, Դ. Հակոբյանի խոսքերով, կուսակցություն կոչվելու իրավունք չունի.

-Նա օլիգարխիկ և կոմպրադորական կապիտալի օթյակ է։ Ամբողջ հանրապետության հարուստները հավաքված են այդ օթյակի մեջ։ Նման կուսակցություններն արտասահմանում կոչվում են էլիտար կուսակցություններ, և նրանց նպատակը ոչ թե ազգային շահերն են, այլ իրենց ունեցվածքը պահելու և բազմապատկելու նպատակ են հետապնդում։ Այսօր տնտեսական, քաղաքական և սոցիալական ճգնաժամը հասել է այն աստիճանի, որ սպառնում է վտանգել ազգային գենոֆոնդի ֆիզիկական և կենսաբանական անվտանգությունը,-ասել է Դավիթ Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը