Իրաքում կարող է խոշոր ցամաքային հակաահաբեկչական գործողություն սկսվել
Իրաքում մոտ ապագայում կարող է խոշոր ցամաքային հակաահաբեկչական գործողություն սկսվել։ Այս մասին այսօր հորդանանյան տեղեկատվական «Petra» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի գեներալ Ջոն Ալլենը։
«Մոտ ապագայում, երբ իրաքյան անվտանգության ուժերը կսկսեն ցամաքային գործողություն՝ երկրի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու նպատակով, կոալիցիան նրանց հուժկու կրակահերթ կապահովի», – ասել է նա։
Ալլենի խոսքերով՝ հիմնական խնդիրը պետք է կատարեն հենց իրաքցիները, իսկ նրանց օգնություն կտրամադրեն «խորհրդականների բազմաթիվ խմբերը», որոնք արդեն գործում են երկրում։ Խոսելով խորհրդականների ազգային պատկանելությունից՝ նա նշել է ամերիկացիներին, դանիացիներին, ավստրալացիներին, նորզելանդացիներին, իսպանացիներին, պորտուգալացիներին, գերմանացիներին, ֆրանսիացիներին, հոլանդացիներին և բելգիացիներին։
«Մենք Իրաքում չորս ճամբար ենք ստեղծել, որտեղ կոալիցիայի ներկայացուցիչները և գործընկեր երկրները պատրաստում են իրաքյան ուժերին, որոնք հակահարձակում կիրականացվեն», – հավելել է Ալլենը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։