Լրահոս

06.10.2009 15:31


Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է Կարո Կարապետյանի հետ կապված միջադեպը

-Ոստիկանությունը տարածել է համապատասխան հայտարարություն։ Այս պահին այդ հաղորդագրությանը կարող եմ ավելացնել այն, որ ինքս Կարո Կարապետյանի հետ զրուցել եմ անմիջապես միջադեպից հետո, երբ իրեն տարել էին հիվանդանոց,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով երկուշաբթի օրը Մարմարաշեն գյուղի մոտ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպը՝ ասել է նույն խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ն. Զոհրաբյանն ասել է, որ հիվանդանոցում Կ. Կարապետյանին առաջին բուժօգնությունը ցույց են տվել անհապաղ. «Որովհետև բավականին լուրջ վնասվածք էր ստացել։ Նախաքննությունը կտա հստակ պատասխան, բայց կարող եմ ասել այն, որ Կարո Կարապետյանի գործողությունները պայմանավորված են եղել բացառապես ինքնապաշտպանությամբ»։

Տիկին Զոհրաբյանը հաղորդել է նաև, որ Կարո Կարապետյանի զենքն անօրինական չի եղել։ Ի դեպ, այդ մասին ասված է նաև ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

-Իմ տեղեկություններով՝ դիմացինի զենքն է եղել անօրինական։ Նա  հանել է զենքը՝ սպառնալով Կարո Կարապետյանին։

Հարցին, թե այս միջադեպը ստվեր չի՞ գցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա, ԱԺ պատգամավորը պատասխանել է.

-Միջադեպն, իհարկե, տհաճ և ցավալի է, բայց մենք պետք է կարողանանք ճիշտ վերլուծել, թե ինչ է եղել, ինչպես է եղել, և ով է մեղավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը