Հայ–թուրքական հարաբերությունների հաստատման ներկա գործընթացում ԱԱԽ–ն Հայաստանի Ազգային անվտանգության տեսանկյունից առարկայական վտանգ չի տեսնում
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել է, բայց որևէ փաստաթուղթ չի ընդունվել կամ հայեցակարգ մշակվել։ Այս մասին «Հայացք» ակումբում «7օր»-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական Ռաֆիկ Մխիթարյանը՝ պարզաբանելով, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկա գործընթացը Հայաստանի ազգային անվտանգության համար առարկայական վտանգ չի ներկայացնում։
-Բարեկամ լինել չենք կարող, բայց բարիդրացիական հարաբերություններ կարող ենք հաստատել,- ասել է Ռ. Մխիթարյանը,- մենք պարտավոր ենք գնալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով, որովհետև մենք դատապարտված ենք ապրել այն տարածաշրջանում, որտեղ ապրում ենք, և թշնամանքի ու պատերազմական հնարավոր վիճակի պայմաններում ապրելը մեր սերունդներին միայն ատելություն, թույն և թշնամանք փոխանցելը չի՛ բխում հայ ժողովրդի ազգային շահերից։
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը ԱԱԽ քարտուղարի խորհրդականի համար ողջունելի է նաև այն առումով, որ «ղարաբաղյան թնջուկը դուրս է մնացել այս հարաբերությունների կոնտեքստից, բայց պետք է լինել խիստ չափավոր, խիստ զգուշավոր».
-Բավականին մեծ զգուշավորություն և քաղաքական շրջահայացություն պահանջող գործընթաց է, որովհետև մենք սովորական հարևանի, երկրի հետ չենք հարաբերություններ հաստատում, այլ մի երկրի հետ, որը կրում է անցյալի ահավոր ծանր, սարսափելի բեռ, որից չի ուզում ձերբազատվել, իր պատմությունը սթափ և ռեալ գնահատել։

7or.am