Աշխարհ

09.02.2015 10:58


Պուտին. «Ուկրաինական կոնֆլիկտի մեղավորներն ԱՄՆ–ն ու նրա արևմտյան դաշնակիցներն են»

Պուտին. «Ուկրաինական կոնֆլիկտի մեղավորներն ԱՄՆ–ն ու նրա արևմտյան դաշնակիցներն են»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով Ռուսաստանը պատասխանատվություն չի կրում ուկրաինական տարածքում ռազմական կոնֆլիկտի մեկնարկի համար։

Եգիպտական «Ալ–Ահրամ» թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ դրա մեղավորներն ԱՄՆ–ն ու նրա արևմտյան դաշնակիցներն են, որոնք ձգտում են բոլորին իրենց կամքը պարտադրել։

«Մենք տեսնում ենք՝ ինչպես են ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքներն աստիճանաբար մոտենում ՌԴ սահմաններին, ինչպես են արհամարհվում ՌԴ շահերը»,–հայտարարել է նախագահը։

«Газета.Ru»–ի փոխանցմամբ՝ Պուտինն Ուկրաինայում իրավիճակի կայունացման նախապայման է համարում «պատժիչ գործողության» կասեցումը երկրի հարավ–արևելքում, ինչպես նաև՝ Դոնբասի պաշարումից հրաժարվելը։ Նրա խոսքերով՝ Կիևի փորձերը՝ տնտեսական ճնշում գործադրել Դոնբասի նկատմամբ, միայն բարդացնում են իրավիճակը։ Կիևի որդեգրած ներկա քաղաքականությունը ՌԴ առաջնորդը համարում է փակուղային՝ հղի ողբերգությամբ։

Տեղեկացնում է «Ռոսբալտ»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը