Լրահոս

06.10.2009 14:16


Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին։

ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծավալած արդյունավետ գործունեությանը, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ եւ խնդիրների լայն շրջանակ' միաժամանակ ՀՀ կառավարության անունից հայտնելով համագործակցության պատրաստակամություն։Հանդիպման ժամանակ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը խոսել է հակակոռուպցիոն քաղաքականության, տնտեսական, բնապահպանական ոլորտների եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ուղղություններով իրականացվող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ընթացիկ գործունեության եւ ծրագրերի մասին։Զրուցակիցները խոսել են նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը