Լրահոս

06.10.2009 14:15


Մի շարք ՀԿ-ներ իրենց զորակցությունն են հայտնում ՀՀ ղեկավարությանը

Հայ հասարակության առաջընթացի համար կարևոր նշանակություն ունեցող ժամանակաշրջանում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ընթանում են հանրային քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Փաստ է, որ հայ-թուրքական հարաբերություններն աստիճանաբար թևակոխում են աննախադեպ  ու որակապես նոր փուլ:

Հանրային քննարկումների արդյունքում հնչում են տարբեր, հաճախ տրամագծորեն հակառակ և իրարամերժ կարծիքներ, գնահատականներ, հայտարարություններ: Խնդրո առարկա հարաբերությունների վերաբերյալ բարցրաձայնվում են տարբեր մտահոգություններ: Մենք հարգանքով և ամենայն լրջությամբ ենք վերաբերում բոլոր հնչեցված կարծիքներին, գնահատականներին, արված հայտարարություններին, կիսում ենք բազմաթիվ մտահոգություններ:

Կարևորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացը, անընդունելի համարելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ կապված որևէ նախապայման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապատման ճանապարհին որևէ նահանջ, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի շահերին չհամապատասխանող որևէ զիջողական կեցվածք և թուրքական կողմի որևէ ներգրավում՝ մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը հայ-թուրքական երկխոսության արդյունավետ զարգացման գործում:  

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Ինտեգրացիոն գործընթացների աջակցության կենտրոն

Քաղաքական գիտությունների հայկական ասոցիացիա

Հայաստանի եվրոպական շարժում

Հայաստանի իրավաբանական հիմնադրամ

«Կովկաս» հասարագիտական հետազոտությունների կենտրոն

«Պրոգրես» սոցիալական հետազոտությունների կենտրոն

«Հասարակական քարոզչություն» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը