Մեկնաբանություն

08.02.2015 11:50


Դիմակավորված իշխանությունը

Դիմակավորված իշխանությունը

«Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ կատարվածը ավելի խորը խրեց այն սեպն, որն այսօր կա ժողովրդի ու իշխանության միջև:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի գործողությունների ակտիվիստին առևանգելը, ժամեր շարունակ անհայտ վայրում պահը, խոշտանգելն ու վերջում անգիտակից վիճակում տան մոտ թողնելը չի կարող կենցաղային հողի վրա լինել։

Բոլորս շատ լավ գիտենք, թե կենցաղցային վեճերը ինչպես են լուծվում Հայաստանում: 20-ականների Չիկագոյի բարքերը մեզանում երբեք չեն եղել ու չեն էլ կարող լինել: Ավելին` արվել էր հնարավորը` ի տես բոլորի ցուցադրելու կատարվածը:

Օրը ցերեկով Երևանի կենտրոնում դիմակավորված անձինք շուխուրով մարդ են առևանգում: Սա բացառապես գործող իշխանության ոճն է, այնպես ինչպես մնացած բոլոր ոլորտներում:

Մեկ օրվա մեջ հակապետական որոշումներ կայացնելը, գազի ու էլեկտրաէնեգիայի գները բարձրացնելը, օֆշորներում փող լվանալը, դրամի խայտառակ արժեզրկումը, հնարավոր ամեն տեղ փայ մտնելը, արտագաղթ, աղքատություն, գնալով լկտիացող Ադրբեջան ու այսպես շարունակ…

Ո՞վ է պատասխանտուն: Բնականաբար՝ իշխանությունը, որը դիմակավորված ամեն օր հարվածում է բոլորիս: Գաղջն այլևս խեղդում է: Այսպես երկար չի կարող շարունակվել:

Ձեռներեցների բողոքի գործողությունների ժամանակ Արտակ Խաչատչյանը, լինելով ԲՀԿ–ական, նշում էր, թե իրենց խնդիրը չպետք է քաղաքականացվի: Քաղականացրեց իշխանությունը` դիմակավորված իշխանությունը:

Ամեն անգամ, երբ փորձ է արվում ներկայացվող արդարացի պահանջը դիտարկել բացառապես տվյալ ոլորտի շրջանակում` առանց քաղաքականացնելու, իշխանությանը հարձակվում է: Եվ դա հասկանալի է, այլ ռեսուրս այն չունի: Հայաստանում ցանկացած խորքային խնդիր միայն մեկ լուծում ունի` իշխանափոխություն:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը