Լրահոս

06.10.2009 13:02


Լիբանանի օդանավակայանում Սերժ Սարգսյանին կդիմավորեն ցուցարարները

Լիբանանի օդանավակայանում Սերժ Սարգսյանին կդիմավորեն ցուցարարները

Հոկտեմբերի 5-ին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ Լիբանանում Հայաստանի դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա նստացույց։ Այնուհետև մայրաքաղաքում տեղի է ունեցել մոմավառություն։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լիբանանահայ ցուցարարները, դեմ արտահայտվելով հայ–թուրքական արձանագրություններին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորեն  Բեյրութի օդանավակայանում։ Կեսօրին լիբանանահայ դպրոցների աշակերտները ևս բողոքի ակցիա կանցկացնեն։  Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է Լիբանանի ՍԴՀԿ Սարգիս Տխրունի երիտասարդական միության ատենապետ Գրիգոր Դեքիրմեջյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը