«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների դեմ ակտիվորեն պայքարող ձեռներեց և «Կասեցում» քաղաքացիական շարժման մասնակից Արտակ Խաչատրյանին այսօր առևանգել են դիմակավորված անհայտ անձինք և տարել անհայտ ուղղությամբ։
Ժամեր անց Արտակը ծեծված ու անգիտակից վիճակում գտնվել է իր տան մոտ։ Այժմ նա հիվանդանոցում է։
Սա՛ է Սերժ Սարգսյանի խոստացած «Ապահով Հայաստանի» իրական դեմքը։ Արևմտամետ, բարի, առաջադեմ և ազատամիտ ՀՀԿ ղեկավարի կառավարումը հենց այսպիսին էլ պետք է լիներ։
Միայն «Ապահով Հայաստանում» են տոկոս խփում և վայելում։
«Ապահով Հայաստանում» ազատամարտիկին դիմակավորված մարդիկ քացու տակ են գցում։
«Ապահով Հայաստանում» փոխոստիկանապետը ազատամարտիկներին կանչում է հաց ուտելու, իսկ հետո նույն այդ մարդկանց վրա թրքաբարո կերպով հարձակվում են թափթփուկները։ Դրանից հետո փոխոստիկանապետին ոչ թե պատժում են, այլ՝ խրախուսում։
«Ապահով Հայաստանում» Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկերները ԱԺ դահլիճում հիմնավորում են, թե ինչ ճիշտ քայլ է կատարվել, երբ հետապնդել են ընդդիմադիր պատգամավորին ու իր տան բակում ծեծել։ Ծեծողը՝ «հայրենասեր խոպանչին», ազատ ման է գալիս, իսկ ՀՀԿ–ական պատգամավորները քաղաքական փաստաբանություն են անում նրա համար։
«Ապահով Հայաստանում» ոստիկաններն առանց դիմակի հոշոտում են դեպի Ղարաբաղ գնացող (տվյալ դեպքում մի կողմ թողնենք, թե որքանով էր այդ ավտոերթը իմաստալից) ավտոմեքենաներն ու ծեծում մարդկանց։
Ի դեպ, Բերձորի դեպքը հետաքրքիր է այն բանով, որ ՀՀ իշխանությունները հանգիստ հայտարարում են, որ դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ տարածքում, և հետևաբար՝ իրենք բան չունեն անելու։ Փաստորեն, երբ իրենց պետք է, հայտարարում են, որ ՀՀ–ն ու ԼՂՀ–ն մի մարմին են, իսկ երբ պետք է լինում՝ հայտարարում են, թե ԼՂՀ–ն ինքնուրույն միավոր է և իրավաբանորեն ու մեր մտքերում Հայաստանի հետ չէ։
«Ապահով Հայաստանում» տեսախցիկները ֆիքսում են միայն ավտոմեքենաներով արվող խախտումներն ու «նախագահի թեկնածու» աշխատող Պարույր Հայրիկյանի դեմ «մահափորձ» կատարողներին։ Մյուս դեպքերում՝ տեսախցիկները չեն հայտնաբերում ո՛չ Գյումրիում մի ամբողջ ընտանիք սպանած հանցագործին կամ հանցագործներին, ոչ էլ՝ առևանգվածին ու ծեծվածին։ Դե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ անի։ Նա ֆիքսում է այն, ինչը վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար։ Մնացած դեպքերում նա առաջարկում է աղոթել։
Ինչ մնում է Սերժ Սարգսյանին, ապա ամենայն հավանականությամբ, նա կրկին որևէ կերպ չի անդրադառնա Արտակի դեպքին, քանզի վերջինս վտանգ է ներկայացնում ռեժիմին, որովհետև չի ուզում ֆինանսապես կթվել որպես ՓՄՁ ներկայացուցիչ։
Նմանատիպ երևույթները ցույց են տալիս, որ իշխանությունները հանրությանը կոչ են անում միավորվել և անցնել զինված դիմադրության, քանի որ առանձին–առանձին հանդես եկող մարդկանց դիմակավորները ծեծում ու հեռանում են անպատիժ։ Իշխանություններն իրենց ընտրությունը կատարել են։ Մնում է, որ հանրությունն էլ իր ընտրությունը կատարի. արտագաղթն ակնհայտորեն լավագույն ընտրությունը չէ, որովհետև սա մեր երկիրն է, և մե՛նք պետք է կարգ ու կանոն հաստատենք այստեղ։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս պետք է այս ամենը հաշվի առնեն և իմանան, որ գործ ունեն բռնությունը որպես միակ ռեսուրս կիրառող իշխանությունների հետ։ Հանրությունն էլ պետք է համապատասխան եզրակացություններ անի և միավորվի։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Ուշագրավ մի հանգամանքի վրա կուզենայի հրավիրել բոլորի ուշադրությունը։
Օրը ցերեկով հասարակական ակտիվություն ցուցաբերած մարդու են առևանգում, ծեծում և ուշագնաց վիճակում շպրտում տան դիմաց։ Բայց արի ու տես, որ իշխանական լրատվամիջոցները, որոնք իրենց սիրում են ներկայացնել որպես ընդդիմադիր, չեզոք կամ անկախ, կա՛մ չեն անդրադարձել այս թեմային, կա՛մ անդրադարձել են որպես երրորդական ու չորրորդական կարգի լուրի։ Ասել է թե՝ Բաղրամյան 26–ին կցված լրատվամիջոցները համերաշխ լռության են մատնել մի դեպք, որը թիվ մեկը պետք է լիներ օրվա լրահոսում։
Նրանցից այլ բան չէինք էլ սպասում։ Պարզապես արձանագրում ենք փաստը։
«Ապահով Հայաստանի» իրական դեմքը